ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՛՛ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ՛՛
Արխիվ 12-16ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԱՆԴԱՂ ՇԱՐԺՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՛՛ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄ՛՛
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հարցազրույց է տվել Bloomberg TV հեռուստաընկերությանը, որի ընթացքում իր կարծիքն է հայտնել Ուկրաինայում տիրող իրավիճակի և Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ վարած քաղաքականության վերաբերյալ:
ՌԴ կառավարության ղեկավարի կարծիքով, Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները խոսում են այն մասին, որ ամերիկյան վարչակարգը շարժվում է դեպի մի ճանապարհով, որը տանում է փակուղի և դեպի նոր «սառը պատերազմ»:
«Մենք դանդաղ, սակայն հստակ շարժվում ենք դեպի երկրորդ «սառը պատերազմ», որը ոչ ոքի պետք չէ: Քաղաքականության արվեստը կայանում է նրանում, որ պետք է ընդունել մաքսիմալ զուսպ, կիրթ, նուրբ, ինտելեկտուալ որոշումներ, ինչը, իմ կարծիքով, երկար ժամանակ հաջողվում էր նախագահ Բարաք Օբամային: Սակայն այն, ինչ նա անում է այժմ, ապացուցում է, որ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան սպառել է նման որոշումներ կայացնելու ռեսուրսը: Դա շատ վատ է, այդ թվում նաև ԱՄՆ-ի համար: Նախագահ Օբաման կարող էր ավելի մեծ քաղաքական ռիթմ դրսևորել»,-ասել է ՌԴ վարչապետը:

