Նովոսիբիրսկում Ուղափառ ակտիվիստները արգելեցին լեհ սատանիստների համերգը
Արխիվ 12-16Նովոսիբիրսկում Ուղափառ ակտիվիստները արգելեցին լեհ սատանիստների համերգը
Լեհական <Բաֆոմեդ> սատանիստական ռոք խումբը շրջում է Ռուսաստանով եւ հանդես գալիս համերգներով շատ տարօրինակ կարգախոսով՝ <ռուսական սատանիստ>: Հասկանալի է, որ այն ուղակիորեն վիրավորում է ուղափառ քաղացիներին: Համերգի օրը, մոտ 50 պինդ կազմվածքով երիտասարդներ շրջափակել են Նովոսիբիրսկի ռոք-սիթի ակումբը եւ թույ չեն տվել լեհ մետալիստներին բարձրանալ վեր: Նրանք նաեւ փակել են բոլոր մուտքերը, մետալիստների ֆանատներին եւ տեղական սատանիստներին բացատրեցին, որ թույլ չեն տա նման էքստրեմիստական դրսեւորումներ տեղի ունենան: Ինչպես պարզվեց խումբը իր երգերում քարոզում է ատելություն քրիստոնեության հանդեպ, իսկ համերգների ընթացքում կոչ է արվում ենթարկվել մութ ուժերին, իրականացվում էին սատանայական գործողություններ: Խմբի անունը թարգմանաբար նշանակում է սատանա, իսկ երգերից մեը կոչվում է հակաքրիստոնեական ֆենոմեն:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

