՛՛ՑԱՎՈՔ 100 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ՄԵՋ ՈՒԺ ՉԻ ԳՏՆՈՒՄ՛՛

Արխիվ 12-16

՛՛ՑԱՎՈՔ 100 ՏԱՐԻ ԱՆՑ ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐ ՄԵՋ ՈՒԺ ՉԻ ԳՏՆՈՒՄ՛՛

Այսօր Ծիծեռնակաբերդում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իուանիս Տագիսը, մի շարք ՀՀԿ-ական պատգամավորներ, հունական համայնքի ներկայացուցիչներ, ավանդույթի համաձայն հարգեցին Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը եւ եւս մեկ անգամ վերահաստատեցին, որ այսօր թուրքական կառավարությունը իրականացնում է ժխտողական քաղաքականություն:

Անդրադառնալով հույների ցեղասպանությանը  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մասնավորապես նշեց.

-Թե հայերի, եւ թե հույների ցեղասպանության դեպքում մենք գործ ունենք դասական հայրենազրկման հետ, որովհետեւ, թե հույները, թե հայերը ցեղասապանվել են իրենց հայրենիքում: Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ մենք պետք է համախմբենք մեր ուժերը, որպեսզի պայքարենք թուրքական ժխտողականության դեմ: Դժբախտաբար հարյուր տարի անց Թուրքիան իր մեջ ուժ չի գտնում, որպեսզի ընդունի, թե հայոց, թե հույների եւ թե այլ քրիստոնեա ժողովուրդների ցեղասպանությունը: Խոսելով հույն ժողովրդի ցեղասպանության մասին, այն միավորվում է հայոց ցեղասպանության հետ, որովհետեւ դեռեւս 1911 թվականին երիտթուքական կառավարության ծրագիրն է եղել բնաջնջել բնիկ քրիստոնյա  ժողովուրդներին: Իսկ հույների ցեղասպանությունից հետո Քեմալ Աթաթուրքը լկտիաբար եւ ցինիկաբար ի լուր ողջ աշխարհի ասաց, որ այսօր արդեն Թուրքիան պատկանում է թուրքերին, որովհետեւ այլեւս բնիկ քրիստոնյա ժողովուրդը գոյություն չուներ: Ինչպես կասեր Ուինսթոն Չերչիլը. <Զմյուռնայում Քեմալ Աթաթուրքին հաջողվեց բնաջնջել ողջ քրիստոնյա ազգաբնակչությանը>: Միայն մեկ օրվա ընթացքում, սեպտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը սպանվեցին 180 հազար հույն եւ 12 հազար հայ՝ միայն Զմյուռնայում: ՀՀ խորհրդարանը, խորհրդարանի նախկին նախագահը դեռեւս 2011 թվականի ապրիլի 24-ին ուղերձով դիմել է աշխարհի բոլոր պառլամենտներին, որպեսզի ճանաչվի հայերի, հույների եւ ասորիների ցեղասպանությունները: Մենք այսօր պայքարելով հայոց ցեղասպանության դեմ, պայքարում ենք նաեւ հույների եւ ասորիների ցեղասպանության ճանաչման համար, որովհետեւ քանի դեռ կա աշխարհում պետություն, որը ժխտում է ցեղասպանությունը, վտանգներ կան, որ մենք կունենանք նոր ցեղասպանություններ: 

Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան՝ Իուանիս Տագիսը նշեց.

- Մայիսի 19-ը հույն ժողովրդի համար ողբերգական էջ է,  քանի որ հարյուր-հազարավոր Պոնտոսի հույներ կորցրեցին իրենց հայրենիքը եւ իրենց կյանքը: Հույները սերտ կապեր ունեն հայերի հետ, քանի որ այդ հույների մեծ մասը եկավ այստեղ, որտեղ ունեն իրենց համայնքները եւ կազմում են Հայաստանի հասարակության մի մասը: Սա մեր ընդհանուր պատմության կարեւորագույն բաղադրիչներից է, որը մեզ ավելի մտերիմ է դարձնում եւ ավելի մոտ է  բերում պատմական եւ դարավոր երկու ժողովուրդներին, որոնք անցել են նույն փորձություններորով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում