՛՛ՊԱՏԺԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՛՛
Արխիվ 12-16՛՛ՊԱՏԺԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐ ՉԵՄ ՏԵՍՆՈՒՄ՛՛
Օրերս ՍԻՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին նամակով դիմել են մի շարք քաղաքացիներ, որոնց հարազատները տարբեր ժամանակներ դաժանությամբ սպանվել են , իսկ մարդասպանները դատապարտվել են ցմահ ազատազրկմամբ: Նամակում մասնավորապես ասված է. <Վերջերս ցմահների պաշտպանության ինչ որ շարժում է սկսվել: Մամուում հոդվածներ են տպագրվում ցմահների վիճակի բարելավման դատավճիռների վերանայմամբ եւ ինչ որ տարիքային հարցեր, որոնք բարձրացնում են արտասահմանից սնվող հասարակական մեկ-երկու կազմակերպություն: Մի քանի օր առաջ, Երկիր-մեդիա հեռուստաընկերությամբ դիտեցինք անկախ պատգամավորի հաղորդումը եւ տպավորություն ստացանք, որ հաղորդավարի հարազատներից մեկը ցմահ դատապարտված է եւ հաղորդումը վարում էր մարդասպանների օգտին հարցեր տալով: Մենք հարցնում ենք այդ մարդկանց եւ այդ գրանտակեր կազմակերպություններին, եթե ձեր (աստված չանի) երիտասարդ զավակին, կամ եղբորը անմեղ տեղը դաժանությամբ սպանեին, որն ուներ անչափահաս երեխաներ եւ թոշակառու ծնողներ, դուք ի?նչ կանեիք, նորից ցմահներին կպաշտպանե?իք, կպահանջեիք ցմահնների պայմանների բարելավում, վճիռների վերանայում, տարիքային հարցերով քննարկումներ...: Ակնկալում ենք, որ ԱԺ քննարկումների ժամանակ դուք կլինեք անաչառ եւ հաշվի կառնեք մեր դժբախտ ծնողներիս կարծիքները>:
Անդրադառնալով դիմումին Հ. Բաբուխանյանը մեզ հետ զրույցում նշեց. <Ցանկացած հանցանք առավել եւս այդպիսի ծանր հանցանք ինչպիսին է դաժանությամբ կատարված սպանությունը պետք է պատժվի օրենքի ողջ խստությամբ: Օրենքի մեղմացման համար որեւէ հիմք չեմ տեսնում: Ինչ վերաբերվում է ցմահ ազատազրկված անձանց ազատազրկման վայրերում ունեցած պայմաններին, ապա դրանք նույնպ պետք է համապատասխանեն սահմանված նորմերին>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

