ՀԱԿԱՊՈՒՏԻՆՅԱՆ ՍԱԿԱՎԱԹԻՎ ՀԻՍՏԵՐԻԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ՀԱԿԱՊՈՒՏԻՆՅԱՆ ՍԱԿԱՎԱԹԻՎ ՀԻՍՏԵՐԻԱ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Ազատության հրապարակում այսօր տեղի ունեցավ հանրահավաք, ապա երթ` Երեւանի կենտրոնական փողոցներով դեպի ՌԴ դեսպանատուն: Հանրահավաք-երթի նախաձեռնողները, որոնց թվում էին ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, «Համաձայնություն» կենտրոնի նախագահ, ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ, վայ-իրավապաշտպան Արթուր Սաքունցը` իբրեւ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները լուծել էին, հիմա էլ անցել էին ՌԴ նախագահի լինել-չլինելու հարցի լուծմանը: Բայց, իհարկե, հակապուտինյան հիստերիա առաջացնողները, ըստ էության, թվով այնքան էին, որ կտեղավորվեին ԱԻՄ-ի «գազելում», իսկ մնացածն էր «թամաշա» անողներն էին, ովքեր անկախ հանրահավաքի բովանդակությունից մշտապես տեսախցիկների առջեւ են հայտնվում: Լուսանկարները դիտե՛ ք ստորեւ.




ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

