ԹԵԺ ԵՐԵԿՈ ԵՐԳԱՀԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Արխիվ 12-16

ԹԵԺ ԵՐԵԿՈ ԵՐԳԱՀԱՆ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ

 

Երեկ JOSE համալիրում կայացավ երգահան ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ երրորդ` «Լուռ անջատում» ձայնասկավառակի շնորհանդեսը, բայց ոչ թե արդեն ավանդական դարձած տարբերակով` կրիչների վրա, այլ` վիրտուալ տիրույթում:

Երկարատեւ դադարից հետո երգահանը որոշել էր լռությունը խախտել միանգամից երկու նորությունով: Նախ Կարեն Գրիգորյանը, կամ ինչպես հայտնի է Կեվին Գրիգը, ներկայացավ նոր` բացառիկ նախաձեռնությամբ: Երեկվանից արդեն App. Store-ում հասանելի է նրա` Kavin Grig հավելվածը: Այն պարունակում է երգահանի ստեղծագործությունները, երաժշտական ալբոմները, ֆոտոշարքերն ու կենսագրությունը: Ներբեռնելով` երկրպագուները, Կարեն Գրիգորյանի գործունեությամբ հետաքրքրվողներն ու պարզապես ունկընդիրները հնարավորություն կունենան վայելելու նրա ստեղծած բարձրակարգ երաժշտությունն ու ծանոթանալու նոր ստեղծագործություններին:

«Իրավունքի» հետ զրույցում Կարենը նշեց. «Մեծ ուրախությամբ ներկայացնում եմ իմ պաշտոնական հավելվածը, որը ծրագրավորող Վահան Հարությունյանի փայլուն աշխատանքի արդյունքում ոչ միայն մրցունակ է միջազգային վիրտուալ շուկայում եղած նմանատիպ հավելավածների հետ, այլ նաև բացառիկ է իր ֆունկցիոնալ հնարավորություններով, ձևավորմամբ և այլ որակական հատկություններով»:

Ըստ երիտասարդ երգահանի, այն մի նոր փուլ է իր երաժշտական կարիերայում. «Ստեղծագործող մարդը` նորագույն տեխնալոգիաների զարգացման այս դարաշրջանում, միշտ պետք է ժամանակին համընթաց քայլի»,-նշեց Կ.Գրիգորյանն ու շտապես տեղեկացնել, որ հենց իր պաշտոնական հավելվածի շնորհիվ էլ իր երրորդ «Լուռ անջատում» ձայնասկավառակն այսուհետ հասանելի է բոլորին.- «Նաև հասանելի են դառնում իմ` «Լուռ անջատում» ձայանասկավառակի երգերն անվճար լսելու, բայց արգելափակված է ներբեռնելու հնարավորությունը: Այդպես պահպանված կլինեն հեղինակային իրավունքները»:

Ի դեպ, Կարեն Գրիգորյանի նոր` «Լուռ անջատում» ձայնասկավառակում տեղ գտած 10 երգերը հնչում են Սիրուշոյի, Մարիաննա Հովհաննիսյանի, Նարինե Դովլաթյանի, Թալար Խդլարյանի, Անի Մալխասյանի եւ Վլադիմիր Բարխոյանի կատարմամբ: Ձայնասկավառակում զետեղված Հայաստանին նվիրված «Լույս» խմբային երգը ձայնագրվել է Եվա Սուջյանի, Վլադիմիր Բարխոյանի, Անահիտ Շահբազյանի, Սոնա Ռուբենյանի, Արթուր Ալեքի կատարմամբ:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում