Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԿԱՆԳՆԱԾ ՄԵՌՆԵՆՔ, ՔԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ 100 ՏԱՐԻ ԱՊՐԵՆՔ»

Արխիվ 12-16

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ. «ԱՎԵԼԻ ԼԱՎ Է ԿԱՆԳՆԱԾ ՄԵՌՆԵՆՔ, ՔԱՆ ԱՊԱՍՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ 100 ՏԱՐԻ ԱՊՐԵՆՔ»

 

Մոտ 1160 բնակիչ ունեցող Ներքին Կարմիրաղբյուր համայնքի բնականոն առօրյան հաճախ է խախտվում հակառակորդի արձակած կրակոցներից: Պատերազմի տարիներին 90 տոկոսով գյուղը քանդվել է եւ 20 տարի անց միայն Ներքին Կարմիրաղբյուրը, կարծես, վերակենդանանում է: Սահմանամերձ գյուղի նորաբաց համայնքային կենտրոնում օրերս տեղի ունեցավ հեղինակ կատարողների համերգ, որին մասնակցեցին Դավիթ Ամալյանը, Կարեն Մամիկոնյանը, Շիբոյան եղբայրները: Կայացած միջոցառումից հետո Ներքին Կարմիրաղբյուր եկած լրագրողների հետ զրույցում գյուղապետ ՄԱՆՎԵԼ ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆԸ նշեց.

-1999 թվականից ես գյուղապետ եմ աշխատում եւ գիտեմ, որ այսքան տարի ներքինկարմիրաղբյուրցիները զրկված են եղել մշակութային կյանքից: Եթե անկեղծ լինեմ, սա վերջին քսան տարվա մեջ մեր գյուղում առաջին համերգն է: Ճիշտ է, երբեք ո՛չ դպրոցի դռներն է փակվել, ո՛չ գյուղի մանկապարտեզը, բայց, համենայն դեպս, գյուղի բնակչությունը հաշված ուրախ օրեր են ունեցել: Արդեն ունենք համայնքային կենտրոն , դահլիճ եւ ինչպես ասում են` վերածնունդ է ապրում գյուղը:

- Բայց այդ վերածննդին զուգահեռ շարունակվում են նաեւ հրադադարի ռեժիմի խախտմամբ թշնամու կրակոցները…

- Ինձ հաճախ զանգահարում են լրագրողներ ու հարցնում. «Որ կրակում են` վախենո՞ւմ եք »: Ես կոնկրետ այդ հարցից նեղվում եմ կամ էլ հարցնում են. «Որ կրակեցին, ի՞նչ արեցիք»: Պատասխանում եմ, որ ես բժիշկ չեմ: Զարմանում են, թե ինչ է ասում գյուղապետը: Բայց չէ՞ որ կրակոցներից միայն շինությունները չեն վնասվում, մարդիկ շաքարով հիվանդ են դառնում  ու այլ հիվանդություններ  ստանում: Ինչպե՞ս կարել է կրակոցների տակ 20 տարի ապրող մարդուն հարցնել`անհանգի՞ստ եք: Իհարկե անհանգիստ ենք, ավելի լավ է կանգնած մեռնենք, քան ապաստարաններում 100 տարի ապրենք:

- Որպես համայնքապետ` նոր կառավարությունից ի՞նչ պահանջներ ունեք:

- Մեր կառավարությունը մեր ժողովրդի, մեր գյուղի միասնությունն է: Ես հինգ անգամ վերընտրվել եմ ու այս ժողովրդի կյանքով եմ ապրել: Մենք որեւէ մեկից չենք բողոքում, եւ եթե բոլորս էլ այդպես մտածենք, պրոբլեմներ չեն լինի:

- Այդ դեպքում գյուղն ինչի՞ կարիք ունի:

- Առաջին հերթին խաղաղության…

- Իսկ վերջին մի քանի տարվա ընթացքում գյուղում արտագաղթի ի՞նչ ցուցանիշ է արձանագրվել:

- Մեզ մոտից արտագաղթ չի եղել: Անգամ արտագնա աշխատանքի շատ քչերն են գնում, որովհետու իրենց երեխաներին չեն կարող կրակոցների տակ թողնել ու գնալ արտագնա աշխատանքի:

- Ծնելությունն այսօր նվազե՞լ է, թե՞…

- Մեզ  մոտ պատերազմի տարիներին ծնելիությունն ավելի շատ էր, քան պատերազմից հետո:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ


Հ.Գ.- Նշենք, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն Տ. ԲԱԳՐԱՏ եպիսկոպոս ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻ առաջնորդությամբ օրերս Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր էին այցելել 140 ուխտավոր ու լրագրող:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում