«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»` ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ ՍԿՍՎԱԾ Է

Արխիվ 12-16

«ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐ»` ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԱՆՑՈՒԴԱՐՁԸ ՍԿՍՎԱԾ Է


Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում այսօրվանից մեկնարկում է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2014 թվականը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար հոբելյանական է. լրանում է ծրագրի 10-րդ տարեդարձը:

«Թանգարանների գիշեր» ակցիան սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը: Այս տարի մասնակից թանգարանների թիվը հատկանշական է. միջոցառման 10-ամյակին Հայաստանի և Արցախի 100 թանգարան իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև /2012 թ. մասնակցել է 62 թանգարան՝ Միջոցառումների կարգախոսը` «Թանգարանները միավորում են մեզ», ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:

Երկու օր անցկացվող բազմաբնույթ միջոցառումները հասարակությանը հնարավորություն են տալիս անվճար, գիշերային գողտրիկ միջավայրում մասնակից լինելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները:

Թանգարանների գիշերվա շրջանակներում արդեն իսկ հայտարարված «Գեղադիտակ» ծրագրին մասնակից այցելուները «Թանգարանային սելֆիները» կարող են ներբեռնել նաև ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում և «Մշակութային ժառանգություն» ֆեյսբուքյան էջում: Ամենաշատ հավանություն ստացած լուսանկարների հեղինակները կհայտարարվեն «թանգարանի բարեկամներ», և ողջ տարվա ընթացքում հաղթողներին կուղեկցեն հետաքրքիր անակնկալները:

Մայիսի 18-ը, որպես Թանգարանների միջազգային օր նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: Իսկ «Թանգարանների գիշերը» 2005 թվականից անցկացվում է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Այս ծրագրի նպատակն է այցելուներին անվճար սկզբունքով ընդգրկել թանգարանային միջավայր` ապահովելով մշակույթի հասանելիությունը սոցիալական տարբեր խավերին, տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնել թանգարանային հավաքածուներին: Տարեցտարի միջոցառումն ընդլայնում է իր աշխարհագրությունը ոչ միայն Եվրոպայում, այլև Հայաստանում և արդեն 2-րդ տարին է նաև Արցախում:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում