ԴՈՆԵՑԿԸ ԿԴԻՄԻ ՌԴ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Արխիվ 12-16ԴՈՆԵՑԿԸ ԿԴԻՄԻ ՌԴ-ԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
«Դոնեցկի ժողովրդական հանրապետությունը» առաջիկա օրերին մտադիր է Ռուսաստանին միանալու խնդրանք ներկայացնել: Այս մասին հայտնում է РИА Новости-ին՝ հղում անելով ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալեքսանդր Բորոդայի հայտարարությանը:
Բորոդայը հայտարարել է, որ նրանք մոտ ապագայում պատրաստվում են այդ խնդրանքով դիմել ՌԴ-ին:
Բացի այդ, նա նշել է, որ Դոնեցկը կդիմի Ռուսաստանին՝ խնդրելով դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետության հետ։

