Մամուլի տեսություն. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ

Արխիվ 12-16

Մամուլի տեսություն«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՒԳԱՆՎԵՑ

http://www.armworld.am/detail.php?paperid=4829&pageid=148543&lang=

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական (ՏՄՊՊ) հանձնաժողովն իր երեկվա նիստում որոշում կայացրեց մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը 20 մլն դրամ տուգանելու վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրեց վերոնշյալ խնդրով զեկուցողը` ՏՄՊՊ հանձնաժողովի վերլուծության վարչության մասնագետ ԴԱՎԻԹ ՓԻՆԱՉՅԱՆԸ, հանձնաժողովը Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 շենքի բնակիչներից ստացել է դիմում: Բնակիչները դրանով բողոքել են, որ թեեւ իրենց շենքը դեռ 4 տարի առաջ ամբողջությամբ կառուցված ու հանձնված է շահագործման, սակայն շենքում չկա էլեկտրաէներգիա, իսկ ՀԷՑ-ը հրաժարվում է էներգամատակարարումից: 
Բնակիչները միաժամանակ հայտնել են, որ էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել սեփական բնակարաններում:
- Բնակիչները մասնավորապես նշել են, որ սահմանված կարգին համապատասխան դիմում են ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին` էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքելու վերաբերյալ, որին ՀԷՑ-ը պատասխանել է` նշելով, որ շենքը կառուցող «Միլլար» ՍՊԸ-ի եւ ՀԷՑ ՓԲԸ-ի միջեւ կնքված է եղել էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր, սակայն վերջինս չի կատարել պայմանագրով սահմանված իր պարտավորությունը, այսինքն` պայմանագրով նախատեսված գումարը չի վճարել, եւ հետեւաբար ՀԷՑ-ը բնակիչներին չի կարող էլեկտրաէներգիա մատակարարել,- իր զեկույցում ասաց ՏՄՊՊ հանձնաժողովի վերլուծության վարչության մասնագետ Դավիթ Փինաչյանը:
Ավելին. ՀԷՑ-ը բնակիչներին առաջարկել է վճարել 138.000-ական դրամ, որպեսզի բնակիչներին մատակարարի էլեկտրաէներգիա, սակայն բնակիչների ճնշող մեծամասնությունը չի արձագանքել այդ առաջարկին` համարելով այն ոչ իրավաչափ:
Քանի որ էլեկտրաէներգիայի առկայությունը կենսական նշանակություն ունի բնակիչների համար, նրանք էլ էլեկտրաէներգիա ստանալու այլընտրանք չունեն (էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը ՀԷՑ-ն է), հայտնվել են անելանելի իրավիճակում ու դիմել հանձնաժողովին, որպեսզի վերջինս միջամտի խնդրի լուծման նպատակով:
ՏՄՊՊ հանձնաժողովը, ուսումնասիրելով խնդիրը, հանգել է այն հետեւության, որ նշված ընկերությունն իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը: ՀԷՑ-ը ՏՄՊՊ հանձնաժողովի պահանջով ներկայացնելով պարզաբանումներ խնդրի վերաբերյալ, նշել է, որ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքը կառուցած «Միլլար» ՍՊԸ-ի հետ: ՀԷՑ-ի տեղեկացմամբ, նշված ընկերության եւ իր միջեւ արդեն իսկ կնքված պայմանագիր կա, սակայն «Միլլար» ՍՊԸ-ի կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով գործն ավարտին չի հասցվել:
- Խնդիրն այն է, որ նորակառույց շենքը մի քանի տարի առաջ շահագործման է հանձնվել, եւ կոմունալ-կենցաղային ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունները, այդ թվում` «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ավարտական ակտեր են ստորագրել այն բանի վերաբերյալ, որ կոմունալ-կենցաղային բոլոր ծառայությունները տվյալ շենքում ապահովված են,- ասաց ՏՄՊՊ հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ:
- Այդ ավարտական ակտի հիման վրա բնակիչներին տրվել են սեփականության վկայականներ: Բնակիչները, ձեռք բերելով սեփականության վկայականները, գնելով այդ բնակարանները, հետագայում պարզել են, որ բնակարանները զրկված են էլեկտրամատակարարումից:
Ինչպես հայտարարվեց հիշյալ հանձնաժողովի նիստում, ՀԷՑ-ի գործողությունները եւ պահանջն անօրինական են: Իրոք, եթե «Միլլար» ՍՊԸ-ն չկատարված ֆինանսական պարտավորություն ուներ ՀԷՑ-ի հանդեպ, ապա վերջինս ինչո՞ւ է ստորագրել ավարտական ակտը, թե իբր տվյալ շենքում էլեկտրամատակարարման համակարգը պատրաստ է շահագործման:
Ստացված գրավոր տեղեկատվության, ինչպես նաեւ կողմերի հետ կազմակերպված քննարկումների եւ լսումների արդյունքում հանձնաժողովը հանգել է այն եզրակացության, որ ՀԷՑ-ի գործողությունները չեն բխում օրենքից: Եթե անգամ շենքը կառուցած ընկերությունը թերացել է որոշակի պարտականությունների կատարման մեջ, դա որեւէ առնչություն չունի բնակարանների սեփականատերերի հետ: Նման բան որեւէ իրավական ակտով ամրագրված չէ:
Ի դեպ, ՀԷՑ-ն առաջին անգամը չէ, որ հայտնվում է ՏՄՊՊ հանձնաժողովի տեսադաշտում: Նախորդ իրավախախտումների ժամանակ ընկերության հանդեպ դարձյալ հարուցվել են վարչական վարույթներ, սակայն տրվել է խիստ նախազգուշացում` միաժամանակ տեղեկացնելով, որ իրավախախտման կրկնակիության դեպքում հանձնաժողովը, օրենքի համաձայն, կցուցաբերի առավել խիստ մոտեցում:
ՏՄՊՊ հանձնաժողովի երեկվա որոշմամբ ՀԷՑ-ը ոչ միայն տուգանվեց, այլեւ պարտավորեցվեց 7-օրյա ժամկետում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագիր:

Հայոց Աշխարհ

Ա.ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում