ՎԱՐԴԱՏՈՆԻ 100-ԱՄՅԱԿԸ ԿՆՇՎԻ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ

Արխիվ 12-16

ՎԱՐԴԱՏՈՆԻ 100-ԱՄՅԱԿԸ ԿՆՇՎԻ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ


1914 թվականին Թիֆլիսում ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի եւ գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, առաջին անգամ նշվել է Վարդատոնը, որը նվիրված է Սայաթ-Նովային: 2005 թվականից սկսած, յուրաքանչյուր տարի, ավանդաբար մայիս ամսի նախավերջին կիրակին Սայաթ-Նովային նվիրված տոնը նշվում է նաև Հայաստանում:Այս տարի` Վարդատոնը կնշվի մեծ շուքով, քանի որ տոնի համար տարին հոբելյանական է` նշում է 100-ամյակը: «Ես միշտ ասել եմ, երբ ասում ենք Սայաթ-Նովա` հասկանում ենք Հայրենիք: Տոնի համար այս տարի բացառիկ է, քանի որ 100-ամյակը հոբելյան է: Չարենց -Սայաթ -Նովա խաչմերուկներից բազմաթիվ անսամբլներ` բոլորը ազգային տարազներով, մտավորականներ, ուսանողներ, աշակերտներ, զինվորներ` յուրաքանչյուրը մեկական վարդով` երգելով ու պարելով հասնելու ենք մեծ աշուղի հուշարձանի մոտ` վարդերը դնելով այնտեղ:Այնուհետեւ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը հանդես կգա համերգով, որտեղ ընդգրկված են Սայաթ-Նովայի ստեղծագործությունները»,-անդրադառնալով Վարդատոնի հոբելյանական տոնակատարությանը` նշեց «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար , ՀՀ վաստակավոր արտիստ ԹՈՎՄԱՍ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւ ընդգծեց, որ Սայաթ-Նովան հայ ազգի համար բացառիկ արժեքներից է:

Այս տարի տոնն ըստ Թովմաս Պողոսյանի, լինելու է մասշտաբային, քանի որ տոնի անցկացման համար կատարվել են բազմաթիվ աշխատանքեր` տոնի մասին տեղեկությունները ժողովրդական ավելի լայն շրջանակների հասցնելու համար:

Այս առումով Թ. Պողոսյանը հուսով է, որ այս անգամ տոնը կվերածվի ժողովրդական տոնախմբության: Վրաստանում հայ մեծ աշուղի նվիրված հիշատակության օրը սովարաբր նշվել է նրա շիրիմին այցելությամբ, որին հաջորդել են մտավորականների ելույթներ և աշուղական երգի անսամբլների համերգներ:Սական, վերջին երկու տարին, ինչպես Թովմաս Պողոսյանն է փաստում, Վրաստանի իշխանությունների հոգատարությամբ մեծ բեմահարթակ է կառուցվում հարակից մեյդանի հրապարակում, որտեղ դրված է Սայաթ-Նովայի հիշատակը հավերժացնող հուշարձան: Հենց այստեղ էլ ելույթ են ունենում թե՛ Վրաստանի, թե՛ Հայաստանի աշուղական երգի խմբերը:

Թովմաս Պողոսյանի փախանցմամբ, հրատարակվում է նաեւ «Գանձարան հայ աշուղական երգերի» մատենաշարը, որի առաջին հատորը նվիրված է Սայաթ-Նովային` «Խաղեր» ժողվածույով, որտեղ ներառված են 31 խաղեր` իրենց մեղեդիներով: Նման աշխատանք առաջին անգամ կատարվել 50 տարի առաջ: Նշենք, որ Հայաստանում Վարդատոնը նշելուց հետո` մայիսի 25-ին, «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը եւ մի շարք մտավորականներ կմեկնեն Թիֆլիս եւ կմասնակցեն Վարդատոնին: Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված Վարդատոնը անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի եւ «Սայաթ-Նովա» մշակութային միության աջակցությամբ:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում