ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
Արխիվ 12-16ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ՈՒԿՐԱԻՆԱՑԻՆԵՐԻՆ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ
ՈւՆՆ-ի փոխանցմամբ` «Բատկիվշինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմշոնկեն Ուկրաինայի` Հյուսիսատլանտյան դաշինքին անդամագրման հարցի շուրջ հանրաքվեի անցկացումն անհրաժեշտություն է համարում: «Մենք պետք է կողմնորոշվենք, թե որտեղ ենք գտնվում. կամ ժողովրդավար աշխարհի, կամ էլ` հետխորհրդային կայսրությունների հետ: Ընտրություններից հետո Եվրամիությանը անդամակցման հայտ է ներկայացվելու, եւ, բացի այդ, պետք է հանրաքվե լինի, որի արդյունքներով մեր երկարամյա ռազմավարական պլանները կորոշվեն: Դա մասնավորապես անվտանգության ապահովման համատեղ համակարգերին մասնակցությանն է վերաբերում», -նշել է Տիմոշենկոն:

