ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Արխիվ 12-16ԶԱՏԻԿՅԱՆԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ՎՃՌԱԲԵԿ ԲՈՂՈՔ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
Մալաթիայի նախկին թաղապետի որդու Սեդրակ Զատիկյանի սպանության պատվերի մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի փաստաբանը երեկ վճռաբեկ բողոք է ներկայացրել` միջնորդելով արդարացնել իր պաշտպանյալին, քանի ոոր ըստ փաստաբանի. «Որեւէ փաստացի ապացույց չկա, որ Ստեփան Հակոբյան է պատվիրել Զատիկյանի սպանությունը»: Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում ասաց Ստեփան Հակոբյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը գործով ամբաստանյալ Ստեփան Հակոբյանին ազատազրկել էր տասնհինգ տարվա ազատազրկման:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

