ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ
Արխիվ 12-16ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՄԵԾ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ
Թվում է, թե հայկական ընտանիքները մատչելի են եւ տեսանելի բոլոր կողմերից, սակայն ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը փաստում է, որ հայկական ընտանիքը փակ համակարգ է, քանի որ, երբ երեխաների հետ զրուցում հաճախ են ականատես լինում, որ նրանք ամենակարեւոր խնդիրների մասին լռում են եւ զարմանալի է, որ նրանք այդ խնդիրների շուրջ խոսելուց կամ վախենում են կամ քաշվում: Ըստ հոգեբանի ընտանիքի հոգեկան առողջության մեջ շատ կարեւոր է նշանակություն ունի տվյալ ընտանիքի անցյալը, եթե ընտանիքի անդամներից որևէ մեկը ունենում է ֆիզիկական, հոգեբանական, աշխատանքային կամ առողջական այլ խնդիրներ, ապա որպես կանոն դա ազդում է ընտանիք բոլոր անդամների վրա: «Երբեմն գործ ենք ունենում երեխաների հետ եւ որպես կանոն երեխան չունի սեփական հոգեբանական կամ հոգեմարմնական խնդիրներ: Ցանկացած երախայի դեպքում(բացառությամբ նրանց մոտ 5 տոկոսի), մենք երախաների խնդիրները դիտարկում ենք ընտանեկան խնդիրների ենթատեքստում:Երբ տեսնում ենք, որ երախայի մոտ չկա օրգանական խնդիրներ եւ կա միայն հոգեբանակն խնդիր , այդ ժամանակ անցնում ենք ընտանեկան խնդիրիների քննարկմանը»,-ասաց ԽԱՉԱՏՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ եւ հավելեց , որ երեխան լինելով հետաքրքիր համակարգ ընտանեկան խնդիրը կարող է հավաքել , կուտակել եւ ներկայացնել մարմնական, հոգեբանական ախտանիշներով:
Անդրադառալով հայկական ընտանիքների սեռական առողջությանը ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը նշեց, որ ժամանակակից ընտանիքները կարծես թե ավելի պահանջկոտ են դարձել սեռական առողջության հարցերում,նկատվում է միտում`թե՛ առանձին տղամարդիկ, պատանիներ, դեռահասներ, թե՛ կանայք սկսել են ավելի շատ ուշադրություն դարձնել իրենց առողջությանը: Երեխաների և՛ հոգեբանական և՛ սեռական առողջության համար մեծ կապ ունի ընտանիքը. «Մեր հետազոտությունները պարզել են , որ ոչ լիարժք ընտանիքներում ,որտեղ երեխայի դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է մայրը` սովորաբար երեխան ունեցել է հոգեբանական, իսկ հետագայում նաև սեռական խնդիրներ:Նման երեխաները կարող են դառնալ կախյալ եւ բարդույթավորված, երեխան իր զարգացման ընթացքում պետք է իր կողքին պարտադիր տեսնի հոր եւ մոր կերպարը»,-շեշտեց ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ: Նրա խոսքով`լինում են դեպքեր, երբ սեռական դաստիարակության, անուշադրության և սխալների պատճառով երեխայի մոտ առաջանում է որոշակի խնդիրներ`կապված նրա լիարժեքության հետ, որն է դառնում է խնդիր նրա ողջ կյանքում:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

