ՄՈՒՏՔԻ ՏՈՄՍԸ ԹԱՆԳԱՐԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԽՈՉԸՆԴՈՏ ՉԷ

Արխիվ 12-16

ՄՈՒՏՔԻ ՏՈՄՍԸ ԹԱՆԳԱՐԱՆ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԽՈՉԸՆԴՈՏ ՉԷ

 

Երեւանում թանգարան այցելելը մատչելի է, ի տարբերություն այլ երկրների: Նման համոզմունք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեցին Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրեն ՆՈՒՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ, Երեւան քաղաքի պատմության թանգարանի տնօրեն ԱՐՄԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆՆ ու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տնօրեն ԳԱԳԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ: Բանախոսների փոխանցմամբ`մուտքի տոմսը թանգարան այցելելու խոչընդոտ չէ: Երեւանյան թանգարանների տնօրենները պնդում են, որ հարկ եղած դեպքում որոշակի փոխհամաձայնության կարող են գալ ու նույնիսկ հարկ եղած դեպքում զեղչել մուտքի տոմսն, առանց այդ էլ սիմվոլիկ արժեք ունեցող: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց- թանգարանի տնօրեն ԳԱԳԻԿ ԳՅՈՒՐՋՅԱՆՆ այս առումով նկատեց, որ իրենց թանգարանում գոյություն ունեն թանգարան այցելելու անվճար օրեր եւ դպրոցականների, եւ ուսանողների, եւ թոշակառուների, եւ պատերազմի մասնակիցների համար: Ի դեպ,  անվճար այցելության օրերին թանգարանի տնօրենն ակտիվություն է նկատում: Իր իսկ խոսքով` անգամ մարզերից են այդ օրերին Երեւան գալիս:

Գ. Գյուրջյանը նաեւ փաստեց, որ անվճար օրերի մասին այցելուները տեղեկանում են համացանցի միջոցով: «Սակայն, անգամ այդ օրերին թանգարան մուտք գործելիս այցելուին տոմս են տրամադրում, որի վրա նշված է զրո դրամ արժեքը»,- ընդգծեց պարոն Գյուրջյանը`հավելելով, որ թանգարանի տոմսը ինֆորմացիա է պարունակում. հիշողություն թանգարան այցելության մասին:  

 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում