ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. ՚ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՓՈԽՎԵԼՈՒ ԵՆ ՙ
Արխիվ 12-16ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ. ՚ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՓՈԽՎԵԼՈՒ ԵՆ ՙ
Ր
ոպեներ առաջ ավարտվեց ՀՀԿ-ում տեղի ունեցած վարչապետի գլխավորությամբ խորհրդակցությունը, որին մասնակցում էին կառավարության անդամները, ՀՀԿ-խմբակցության պատգամավորները, մարզպետները: Քննարկվում էր կառավարության ծրագիրը, որը արդեն ներկայացվել է Ազգային ժողով: Խորհրդակցությունը տեւեց շուրջ 1,5 ժամ, նիստից դուրս եկողների դեմքերը օպտիմիստական տրամադրություններ էին հաղորդում եւ պետք է ենթադրել, որ ընդհանուր առմամբ կառավարության ծրագիրը հավանության էր արժանացել եւ ձեռք էր բերվել փոխհամաձայնություն բոլոր մասնակիցների միջեւ: Ըստ մեր լուրերի վարչապետը մեկ անգամ եւս շեշտել է, որ փոխվելու են տնտեսական խաղի կանոնները եւ այլեւս բոլորը պետք է աշխատեն ազնիվ, արդար ու հավասար պայմաններում: Լինի դա խոշոր գործարար, թե պետական պաշտոնյա:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

