ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՄԱՌԸ
Արխիվ 12-16ՆԱԽԿԻՆ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԸ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԱՄԱՌԸ
Սյունիքի նախկին մարզպետ ՍՈՒՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ու Կոտայքի նախկին մարզպետ ԿՈՎԱԼԵՆԿՈ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ, որոնց մամուլը բազմիցս առիթ ունեցել է անդրադառնալ տարբեր թեժ թեմաների ներքո, այսօր Երեւանի կենտրոնում` Հանրապետության հրապարակի մոտակա սրճարանում ջերմ հանդիպում ունեցան: Իսկ թե ինչով էր պայմանավորված նման հանդիպումը միայն ենթադրել կարելի է. կա՛մ նախկին մարզպետները հետադարձ հայացք են նետում իրենց կառավարման տարիները վերհիշելով, կա՛մ էլ նոր պաշտոնների ու նոր բիզնեսների մասին խորհում:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

