ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԸ` ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ

Արխիվ 12-16

ՙՆԱՐՆՋԱԳՈՒՅՆ՚ ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԸ` ՕԴՈՒՄ ԿԱԽՎԱԾ

 

ԱԺ այս արտահերթ նստաշրջանում ինչն է շատ` ժխորն ու աղմուկը: Աղմկում են ՀԱԿ եւ ՙԺառանգություն՚ խմբակցությունները, աղմկում է ԲՀԿ-ի օսկանյանական թեւը, որոշ չափով` նաեւ դաշնակներն ու ՕԵԿ-ը: Սակայն աղմկողների մեջ ամենաաղեկտուրը, թերեւս, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ձայնն է:

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ԼՈՒՍԱՆՑՔ

Լեւոն Տեր-Պետրոսյանի սույն հավատավոր վկայի տվայտանքները կարելի է հասկանալ: ՙԱվազակապետության կազմաքանդման՚ եւ ՙամբողջական իշխանափոխության՚ իդեա-ֆիքսին աջակցում են միայն ՙԺառանգություն՚ խմբակցության փոփոխամիտ պատգամավորները, այն էլ չգիտես` հաջորդ պահին ինչ կփչի ե°ւ նրանց, ե°ւ բարեւասեր Րաֆֆի Հովհաննիսյանի խելքին: Միաժամանակ, այդ խմբակցության ներկայացուցիչ, դեռեւս նոմինալ համարվող Ալիկ Արզումանյանից նույնպես գլուխ չես հանի, համ էլ` Լեւոն Զուրաբյանի համար ԼՏՊ-ից հեռացածը ավելին է, քան հանցագործ: Գումարած դրան` նույն ՙԺառանգության՚ քարտուղար Ստյոպիկ Սաֆարյանը լրիվ խայտառակեց հարազատ կուսակցությունը` պառաված ջադուի բառապաշարով գռեհիկ վիրավորելով Ինգա եւ Անուշ Արշակյաններին այն բանի համար, որ լինելով ՙԵվրատեսիլի՚ ժյուրիի անդամներ, ոչ միայն ամենահետին պլանն են մղել ՙԵվատեսիլի՚ հաղթող մարդկային թափոնին, այլեւ արդեն Երեւանում չեն թաքցրել սեփական զզվանքը` սույն (թող ներեն ինձ կենդանիները համեմատության համար) կենդանու նկատմամբ: Դե, եթե հանրության ակտիվ մասը սույն սկանդալի առնչությամբ հավասարության նշան է դնում կոնչիտաների եւ որեւէ կուսակցության գլխավոր քարտուղարի միջեւ, ապա այդպիսի կուսակցության հետ համագործակցությունը, ուզես թե չուզես, լրացուցիչ մրոտում է, օրինակ, նույն ՀԱԿ-ին:
Իսկ ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները համառորեն չեն ուզում դառնալ իշխանափոխություն պահանջող, եւ Լ. Զուրաբյանին հատկապես տխրեցնում է ԲՀԿ-ի կեցվածքը, քանի որ այդ կուսակցությունը լրիվ քամուն է տվել իր սիրելի առաջնորդ Լեւոն Ակոպիչի ՙանսխալական՚ ու այդքան փայփայված ՙքաղաքագիտական վերլուծությունը՚: Դե, Լ. Զուրաբյանի կողմից ՙսեպարատիստներ՚ որակված դաշնակներն էլ են, անշուշտ, վշտացնում, սակայն այդ հանգամանքը ողբերգականության առումով չի համեմատվի ԲՀԿ-ի ՙապերախտության՚ հետ: Ու, թեեւ, ՀԱԿ-իստները ՕԵԿ-ի` կոալիցիայից դուրս գալուց հետո հույսեր էին փայփայում, որ ՙքառյակը՚ նույնիսկ ՙհնգյակ՚ կդառնա, սակայն ԱԺ-ում ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի պահվածքը եւ ՕԵԿ-ի ՙդանդաղկոտությունը՚ ամեն ինչ ՀԱԿմեջ արին, եւ հիմա ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն` մի կողմում են, ՕԵԿ-ը` լրիվ առանձին, դե, իսկ ՙժառանգականների՚ հետ էլ նորմալ արդյունքի չես հասնի: Եվ ՙքառյակը՚, պարզապես, փաստացի չկա:
Եվ դա դեռ  քիչ էր, ՀԱԿ խմբակցության միասնություն էլ չկա: Նիկոլը որեւէ քայլ անելիս` չի հարցնում Լ. Զուրաբյանի արժեքավոր կարծիքը ու ավելի շատ հետաքրքրվում է սեփական պոպուլիզմով եւ ՙքաղաքացիական պայմանագիր՚ կոչվող նախաձեռնությամբ, Բագրատյանը նույնպես անկառավարելի է եւ կենսաթոշակային օրենքի փոփոխությունների ժամանակ քվեարկեց ճիշտ ու ճիշտ ԲՀԿ-ի ու դաշնակների պես, Ջհանգիրյանը ինչ-որ ստվերային ՙտասովկաների՚ մեջ է, Լյուդմիլա Սարգսյանը Մաքսային միության ջերմ ջատագով է, Ստեփան Դեմիրճյանը եղած-չեղած մեկ է... Միայն Արամ Մանուկյանով էլ հեռու չես գնա: Ինչ վերաբերում է արտախորհրդարանական ընդդիմությանը, ապա ոչ բնությանն են պիտանի, ոչ մարդկությանը, իսկ սաքունցախառը հակառուսական եւ գենդերաստ մասսայի հետ խառնվելը նշանակում է ամբողջովին կորել մրի մեջ, առաջիկայում էլ դաժանաբար ՙքաշվել՚, քանզի շպիոնօնիկներից երկիրը զտելը վաղ թե ուշ լինելու է:

ՀՀԿ-Ն ՇԵՇՏԱԿԻ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ Է

Փաստորեն, ընդդիմությունն այսօր բացարձակապես գործոն չէ ո°չ խորհրդարանում, ո°չ էլ ԱԺ-ից դուրս: ՙԿոնսենսուս մինուս ՀՀԿ՚ ֆորմատից էլ բան չստացվեց, փոխանակ ՀՀԿ-ից ՙառնետավազք՚ սկսվի, ինքը ՙքառյակը՚ փաստացի քայքայվեց: ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն էլ փոփոխական եղանակով մեկ աջակցում են իշխանությանը, մեկ` կիսաընդդիմադիր կեցվածք ընդունում:
Այդ երկու կուսակցություններն էլ ավանդաբար համարվել են Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարան: Սակայն, երբ ձեւավորվում էր Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, ըստ ամենայնի, նրանց ոչ միայն շանս է տրվել, այլեւ առաջարկվել է մաս կազմել գործող իշխանությանը, կտրելով Ռոբերտ Քոչարյանի հետ կապող քաղաքական պորտալարը: Ու այդ երկու կուսակցությունների վրա էլ մշտապես առկա է հակադիր ազդեցությունը: Մի կողմից` Ռոբերտ Քոչարյանը դրդում է մշտապես ընդդիմադիր կեցվածք ընդունել եւ չհամագործակցել ՀՀԿ-ի հետ, այն նկատառումով, որ 2017-ին վերցնեն ԱԺ մեծամասնությունը եւ ճանապարհ բացվի Քոչարյանի համար` վերադառնալու պետության ղեկին: Մյուս կողմից` ուժեղ ազդակներ են գալիս ՀՀԿ-ից, եւ կոալիցիա կազմելու դուռը ոչ միայն բաց է մնում, այլեւ այդ երկու կուսակցությանը մշտապես ձգտում են ներքաշել: Ու բավականին բարձր է հավանականությունը, որ աշնանը այդ կուսակցությունների ներկայացուցիչները կհայտնվեն կառավարությունում, բնականաբար, ստանալով նաեւ պատասխանատվություն ու արդեն այրելով հետդարձի կամուրջները` դեպի Ռոբերտ Քոչարյան: Բնականաբար, այդ դեպքում ԲՀԿ-ից անխուսափելիորեն կանջատվի օսկանյանական թեւը, սակայն այդ թեւի ռեսուրսները առավել քան անբավարար են ՀՀԿ-ի հետ ՙքյալա տալու՚ համար:
ՀՀԿ-ի հետ հակամարտելու համար հերիք չեն նաեւ մնացած բոլորի ռեսուրսները` միասին վերցրած: Ինչպես ցույց են տալիս խորհրդարանական քվեարկությունները, ՀՀԿ-ն վստահաբար միասնաբար անցկացնում է ցանկացած օրենք, որը հարկ է համարում: Տիգրան Սարգսյանի հրաժարականից եւ Հովիկ Աբրահամյանի կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր ՀՀԿ-ում զգալիորեն հարթվել են հակասությունները ներքին թիմերի միջեւ` չկա հակադրություն Տիգրան Սարգսյանի գծի կողմնակիցների ու հակառակորդների միջեւ, ՙհնաբնակների՚ եւ երիտասարդների միջեւ: Ճիշտ է, խմբավորումներից մեկի ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանի կողմից կրթության եւ պաշտպանության նախարարներին ԱԺ ամբիոնից կոռուպցիայի մեջ մեղադրելը բավականին արտառոց էր հնչում, սակայն դա, թերեւս, հնից մնացած ինչ-ինչ հակասության միգուցե իներցիոն դրսեւորում կարող է լինել: Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ի թիմի միասնությունը ամրապնդվել է: Փորձը ցույց տվեց, որ ժամանակին ՀՀԿ համամասնական ցուցակում ազգային պահպանողական ուղղվածության կուսակցություններին` ՍԻՄ-ին, ՙԱզգային միաբանությանը՚, ՙՔրիստոնեադեմոկրատներին՚, ՄԻԱԿ-ին եւ այլոց ընդգրկելը միմիայն ուժեղացրեց եւ հարստացրեց ՀՀԿ-ի թիմը, ու այդ գործելակերպը շարունակելը ամբողջովին արդարացված է: Հովիկ Աբրահամյանի կողմից կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո ԲՀԿ-ին եւ ՀՅԴ-ին կոալիցիա բերելու մարտավարությունը նույնպես այդ գործելակերպի շարունակությունը կարելի է դիտել: Ու միասնական, բայց միաժամանակ բազմազան իշխանական թիմ ունենալը պատմական այս բարդ ժամանակաշրջանում, անշուշտ, պետությանը միայն ու միայն օգուտներ կբերի: Դե, իսկ նոր ընդդիմությունը կձեւավորվի արդեն բնական ճանապարհով, այն բանից հետո, երբ Եվրասիական միություն մտնելու քաղաքական տրամաբանությամբ դաշտն ամբողջովին մաքրվի ինչպես 5-րդ շարասյուներից, այնպես էլ քաղաքական թափոններից:
Ի դեպ, Հովիկ Աբրահամյանի վարչապետության արդյունավետությունը երեւաց ոչ միայն բազմակողմանի քաղաքական կոնսուլտացիաների ժամանակ փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու եւ հակադիր շահերը հաշտեցնելու ընթացքում, այլեւ բանը հասավ մի իրողության, որը նորություն է վերջին 25 տարիների ընթացքում: Վարչապետը խոշոր բիզնեսին ժամանակ տվեց մինչեւ հուլիսի 1-ը` ստվերից դուրս գալու եւ բացառապես օրինական դաշտում աշխատելու համար: Կարծում ենք, դրա դրական հետեւանքները հարկ չկա բացատրելու: Համ էլ, այս ընթացքում գործնականում չեզոքացվեց հանրային հուզումների թիվ մեկ դրդապատճառը` պարտադիր կենսաթոշակային համակարգը: Կայունության ապահովման եւ խնդիրները հերթով լուծելու համար կարծես թե նախադրյալներն առկա են:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում