16 - 22 մայիս
Արխիվ 12-1616 - 22 մայիս
ԽՈՅ- Գործնական հարաբերությունները կարող են անսպասելիորեն այլ հարթություն տեղափոխվել£ Զգուշացեք ծառայողական սիրավեպերից« դրանք կարող են կործանել կարիերան£ Բացառված չէ« որ ինչ-որ գործ հարկ լինի սկսել սկզբից« փոխեք իմիջը£ Երկուշաբթի ծրագրածը կգերակատարեք£
ՑՈՒԼ- Երկուշաբթի պետք չէ խուսափել շփումներից« ցանկացած շփում այս օրը հօգուտ ձեզ կլինի£ Երեքշաբթի կենցաղային հոգսերը բավական կձանձրացնեն« սակայն արդյունքը տպավորիչ կլինի£ Խոցելիությունը ի ցույց մի դրեք« մանավանդ հինգշաբթի« ոմանք կարող են օգտվել դրանից£
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Հետեւեքª ում ինչ եք ասում© ՙփչացած հեռախոսի՚ վտանգը մեծ է£ Հյուրեր ընդունեք ձեր տարածքում« իսկ նոր ծանոթություններին վերաբերվեք հոռետեսորեն ու զգուշությամբ« եթե նույնիսկ նրանք ձեր ընկեր-բարեկամների մտերիմներն են£ Երեքշաբթի աշխատանքից շուտ տուն եկեք եւ տանը տաքուկ մթնոլորտ ստեղծեք£
ԽԵՑԳԵՏԻՆ- Վերջապես զգաք« որ պատրաստ եք նոր սխրագործությունների£ Կմասնակցեք տարբեր նախագծերի« խնդիրների լուծմանը անսովոր մոտեցում կցուցաբերեք£ Գաղափարների գեներատոր եք« շրջապատը ձեր մեջ նորովի կբացահայտի առաջնորդի ու կազմակերպչի տաղանդը£ Շաբաթ-կիրակի շփվեք հին ընկերների հետ£
ԱՌՅՈՒԾ- Ղեկավարությանը կարող է դուր չգալ ձեր ինքնագլխությունը եւ աշխատանքային ժամերին այլ գործերով զբաղվելը« ավելի զգույշ եղեք£ Երեքշաբթին եւ չորեքշաբթին արգասաբեր կլինեն« կհասնեք հաջողության£ Կարեւոր բանակցությունները նշանակեք հինգշաբթի£
ԿՈՒՅՍ- Կզարմացնեք շրջապատողներին« միայն թե աշխատեք արժանանալ նրանց հիացական արձագանքին« այլ ոչ թե վրդովմունքին£ Չորեքշաբթի ձեր գաղտնիքները կբացահայտվեն« ընդսմինª ոչ ձեր օգտին£ Հինգշաբթի կկարողանաք վերականգնել հեղինակությունը եւ ընդհանուր լեզու գտնել նույնիսկ ամենաիրասածի մարդկանց հետ£
ԿՇԵՌՔ- Հեշտությամբ կհաղթահարեք խոչընդոտները£ Փոփոխություններից մի վախեցեք« քարացած պատկերացումներից ձերբազատվեք£ Այս դեպքում էական արդյունքների կհասնեք£ Չորեքշաբթի պատասխանատու ընտրության առջեւ հայտնվելու դեպքում զսպվածություն հանդես բերեք եւ նրբանկատ եղեք£
ԿԱՐԻՃ- Առանց երկմտելու« համարձակորեն ընդլայնեք բիզնեսը կամ նոր բան ձեռնարկեք£ Հարկ կլինի բավական հաճախ դիմել փոխզիջումային լուծումների« դիվանագետի տաղանդն առավել կգնահատվի« քան սկզբունքայնությունը£ Ղեկավարության դեմ հյուսվող որոգայթների մեջ մի ներքաշվեք£
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Մտավոր ծանրաբեռնվածությունը կաճի« պատասխանատվությունըª նույնպես£ Երկուշաբթին հղի է հիասթափությամբ£ Շաբաթվա կեսին ազգականների հետ հարաբերությունները կբարելավվեն£ Հինգշաբթի ստեղծագործական ոգեշնչում կապրեք« գլխում անսովոր գաղափարներ կծնվեն£
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Խանդավառությունը զսպեք« ազարտի դրսեւումն այս պահին տեղին չէ£ Նեղացկոտությունը եւ հավակնոտությունը նույնպես տեղին չեն£ Որոշ ժամանակ գառան պես հեզ պահեք ձեզ£ Աշխատանքի պտուղները կճաշակեք փոքր-ինչ ավելի ուշ£ Ընկերներից ոմանց մասին ունեցած կարծիքը« թերեւս« կփոխվի£
ՋՐՀՈՍ- Այս շաբաթ կարիք կունենաք այնպիսի հատկությունների« ինչպիսիք են շրջահայացությունն ու արագ որոշում կայացնելու ունակությունը£ Երկուշաբթի ղեկավարության հետ հարաբերությունները« թերեւս« լարվեն£ Շաբաթ օրը գործնական բանակցությունները արդյունավետ կանցնեն£
ՁԿՆԵՐ- Կարեւոր գործերը հարկ է ավարտին հասցնել£ Չկատարած պարտականությունները մոտ ապագայում կարող են բազում խնդիրներ հարուցել եւ հանգեցնել լուրջ սխալների մասնագիտական ոլորտում£ Շրջապատի հանդեպ բարեկամաբար տրամադրվեք« եւ ձեզ նույն կերպ կպատասխանեն£ Շաբաթ օրն անցկացրեք ուրախ ընկերախմբում£

