ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ՙՄԵԶ ՇՏԻԳԼԻՑԻ ԿԱՐԾԻՔԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ՚

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄ. ՙՄԵԶ ՇՏԻԳԼԻՑԻ ԿԱՐԾԻՔԸ ՉԻ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ՚


Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ WBO վարկածով եւ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամն այս օրերին Հայաստանում է: Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը մայիսի 3-ին Բեռլինի Velodrom մարզապալատում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Չեռնոգորիան ներկայացնող Նիկոլա Սյեկլոչային` պաշտպանելով սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը: Սյեկլոչայի հետ մենամարտի, Ռոբերտ Շտիգլիցի եւ Սինգապուր սպասվելիք այցի մասին ՙԻրավունքի՚ հետ զրուցեց ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ:


-Սյեկլոչայի հետ մենամարտը նույնքան դիտարժան եւ բարդ ստացվեց, որքան եւ Շտիգլիցի դեմ: Սակայն առաջինն իր կարեւորությամբ, իհարկե, գերազանցում էր… Արդեն մենամարտից հետո ի՞նչ կասեք, Ձեր ընտրած մարտավարության որ հատվածը գործեց լիարժեք եւ որտեղ այն թերացավ:


- Դե ասեմ, որ մարտավարությունս փոխել եմ. փորձում եմ տեխնիկապես հաղթել: Ամեն մի մենամարտ էլ ծանր է լինում, վերջին մրցակցիս դեպքում հատկապես, քանի որ մրցակիցս ֆիզիկապես շատ ուժեղ տղա էր: Դրա համար նրան փորձեցինք տեխնիկապես հաղթել, փորձեցինք տեխնիկայով, այսպես ասած, նրան խաբել ռինգում, միավորներ վաստակել ու հաղթել: Բայց նրա հարվածները շատ ծանր էին, պետք էր շատ զգույշ լինել:
- Տպավորություն էր, թե մենամարտի սկզբում փորձում էիք մրցակցին ուժասպառ անել եւ հետո անցնել հարձակման: Նաեւ ասացիք, որ փորձում էիք խորամանկությամբ հաղթել մրցակցին, այդ մարտավարությունը չափազանց ռիսկային չէ՞ր:
- Այնքան էլ չէի փորձում մրցակցիս ուժասպառ անել, քանի որ ես մեկ ձեռքով էի մենամարտում: Փորձում էի ուղղակի տարածության վրա պահել նրան: Մի քանի անգամ նա հարվածեց ու վերջ. թույլ չեմ տվել, որ նա շատ հարվածի:
Ինչ վերաբերում է ռիսկին, իհարկե, եթե գնում ես ՙպատերազմ՚, այնտեղ միշտ էլ վտանգ կա. ո՞նց կարող է պատահի, որ գնաս կռվի ու վտանգ չլինի... Բայց եթե ռիսկի չդիմես, կյանքում ոչ մի բանի չես հասնի: Սակայն ռինգում պետք է խելացի ռիսկի դիմել եւ փորձել ուղեղումդ եղած միտքդ իրագործել, իրականացնել:
- Այս օրերին հանգստանում եք Հայաստանում, հետո հանգիստը շարունակելու եք Սինգապուրում: Ինչո՞վ է պայմանավորված այդ երկրի ընտրությունը:
- Ուղղակի վերջերս այդ երկիրն ինձ հետաքրքրել է, ուզում եմ անպայման այնտեղ լինել, հանգստանալ: Այդ պետությունից էլ ինչ-որ բաներ՝ տեղեկություններ իմանալ: Գիտեմ, որ այնտեղ շատ մաքուր է, գեղեցիկ, նաեւ շատ լավ հյուրանոցներ կան: Ուղղակի ուզում եմ աշխարհից մի նոր բան տեսնել, մի նոր բան իմանալ: Միշտ նույն տեղում հանգստանալ չեմ սիրում, սիրում եմ մի անգամ այստեղ, մյուս անգամ այնտեղ...
- Ինչպե՞ս եք պատրաստվում կազմակերպել Ձեր հանգիստը Սինգապուրում:
- Արդեն որոշ չափով պլանավորված է, բայց ոչ ամբողջովին...
- Այս տարին հաղթական ընթացք է ունենում Ձեզ համար: Ո՞րն է տարվա Ձեր գլխավոր նպատակը:
- Նորից հաղթել մինչեւ տարեվերջ ու հաղթանակով էլ տարին ավարտել...
- Ռոբերտ Շտիգլիցի մասին ի՞նչ կասեք: Տպավորությունն այնպիսին է, որ նա Ձեզ չի ներել իրեն հաղթելու համար: Նա պարբերաբար իր հարցազրույցներում անդրադառնում է Ձեզ ու փորձում սադրանքի ենթարկել... Ձեր վերջին մենամարտի հետ կապված Շտիգլիցը նշել է, որ տպավորված չէ իր տեսածով:
- (Ծիծաղում է) Նրա կարծիքը մեզ չի հետաքրքրում, մենք նրա կարծիքը չենք ընդունում:
- Իսկ հնարավո՞ր է եւս մեկ մենամարտ անցկացնեք Շտիգլիցի դեմ:
- Այո, իհարկե կլինի, դե աշխարհի չեմպիոնից հետո կա 1-15 տեղերը, եթե նա առաջինը լինի, ես պատրաստ եմ, խնդրեմ, երբ որ կցանկանա:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում