ՙԲԵՌԼԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՅ ԲԵՄՈՒՄ

Արխիվ 12-16

ԲԵՌԼԻՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՀԱՅ  ԲԵՄՈՒՄ

Օրերս ՙԵրեւանյան հեռանկարներ՚ 15-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում ՙԱրամ Խաչատրյան՚ համերգասրահում հանդես եկավ Բեռլինի պետական նվագախումբը գլխավոր դիրիժոր ԴԱՆԻԵԼ ԲԱՐԵՆԲՈՅՄԻ գլխավորությամբ: Գրեթե 450 տարվա ավանդույթներով Բեռլինի պետական նվագախումբը, աշխարհի հնագույն նվագախմբերից է, որը հիմնադրվել է 1570 թվականին:
Ըստ ՙԵրեւանյան հեռանկարներ՚ միջազգային երաժշտական փառատոնի հիմնադիր նախագահ ՍՏԵՓԱՆ ՌՈՍՏՈՄՅԱՆԻ` սա բացառիկ երեւույթ է. ՙՓառատոնի ընթացքում սա ամենադժվար կայացած երեւույթներից մեկն է, քանի որ ամբողջ աշխարհում  դասական երաժշտության մեջ ավելի նվիրական անուն, քան Դանիել Բարենբոյմի անունն է, անհար է գտնել: Բոլոր բառերն արդեն ասվել են, այսօր այստեղ է մի մարդ, ով ստացել է բազմաթիվ մրցանակներ` թե երաժշտական ոլորտում, թե տարբեր երկրների նախագահների կողմից շնորհված: Մեր դասական երաժշտության համար այս ամենը պատմական երեւույթ է՚:
ՙԻմ ստեղծագործական գործունեության ընթացքում հանդես եմ եկել տարբեր երկրներում, ունեմ հայ ծանոթներ եւ ընկերներ, որոնց հետ շփվում եմ: Շատ ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ մի երկրում, որն աշխարհին այդքան մեծ անհատականություններ է տվել՚,- ուրախությամբ նշեց ԴԱՆԻԵԼ ԲԱՐԵՆԲՈՅՄԸ` ընդգծելով, որ Բեռլինի պետական նվագախումբը աշխարհի երկրորդ հին նվագախումբն է, որն ունի հզոր անցյալ. ՙՍակայն անցյալը պետք է ներկա լինի, հակառակ դեպքում այն դառնում է մեխանիկական հիշողություն՚,- հավելեց Դ. Բարենբոյմը:
Մեծանուն դիրիժորը իրեն համարում է ազատ երաժիշտ եւ հավաստիացնում, որ երաժշտությունը մարդուն ստիպում է առանձին երեւույթներն ապրել միասին: Նա համախմբվածության կողմնակից է, չնայած համոզված է, որ երաժշտությունը պահանջում է անհատականություն: Մեծ երաժիշտը դժվարացավ նշել իր երազանքներից որեւէ մեկը, քանի որ դրանք շատ են:
Նշենք, որ 2000 թվականին, Բեռլինի պետական նվագախումբը նրան ընտրել է ցմահ գլխավոր դիրիժոր:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում