ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ. «ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԴԱՐՁԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱՐԾԻՎ»

Արխիվ 12-16

ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆ. «ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԴՈՒՐՍ Է ԵԿԵԼ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԴԱՐՁԵԼ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԱՐԾԻՎ»


Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ «ժառանգություն» կուսակցության քարտուղար ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ «հիշել է» Ինգա եւ Անուշ Արշակյաններին եւ իր ֆեյսբուքյան էջում «մեղմ» արտահայտվել աղջիկների մասին. ««Ինչպես հոգեկան հիվանդն է հակակրանք առաջացնում, այնպես էլ` նման երեւույթները». Ինգա եւ Անուշ Արշակյաններ. Եւ այս երկու թթվի քարը 2009թ. իմ երկիրն էին ներկայացնում, իսկ ես Անգլիայից իմ կուրսընկերներին համոզում էի տոլմա փաթթող (իսկեւիսկ` տոլմաչեւ քուրոներ) այս տգետների օգտին sms-ներ ուղարկել: Գոնե Աստծուց վախեցեք, այ տգետներ: Ոչ մեկ Աստծուն չի խնդրել, որ իր հարազատին, սիրելիին հոգեկան խանգարում տա, որից դուք` քաղքենիներդ, հակակրանք ունենաք: Տեսնես ով է սրանց իրենց տուն տանելու ու իր արյունը խառնի սրանց հետ, մի բան էլ` թողնի որ իրենց սերնդին սրանք դաստիարակեն: Ավելի լավ է մի ամուսնացեք, որ քոքներդ կտրվի:

Ուղղակի, հակակրելի եք եւ դեռ մեղմ եմ արտահայտվում: Պոպոկն ու պնդուկը արդեն դատողություններ են անում»:
Ս.Սաֆարյանը իր գործը թողած` սեփական մաղձը աղջիկների հանդեպ որոշել է արտահայտել, երբ քույրերն ասել են, որ «Եվրատեսիլ 2014»-ին, որպես ժյուրի, դեմ են քվեարկել Ավստրիայի ներկայացուցիչ` տրանսվիստիտ Կոնչիտա Վյուրստի օգտին: «Իրավունքի» հետ զրույցում Ինգա եւ Անուշ Արշակյանների պրոդյուսեր ԱՐԹՈՒՐ ԱՍԱՏՐՅԱՆԸ նշեց, որ աղջիկները յուրաքանչյուր նորմալ մահկանացուների նման վատ են զգացել իրենց, այդ վիրավորանքից հետո, բայց եւ վստահեցրեց, որ այս ամենը չի ազդի աղջիկների հետագա գործունեության վրա.
- Նույնիսկ չեմ էլ ուզում խոսել այդ մասին, ուղղակի միշտ վատ եմ վերաբերվում այն մարդկանց, որվքեր ուզում են ստվեր գցել եւ իրենց PR-ել այն մարդկանց հաշվին, ովքեր իրականում մեր երկիրը լավագույնս ներկայացնում են ամբողջ աշխարհին: Այդ մարդկանց ամբողջ կյանքի ու աշխատածի վրա ստվեր գցելով` 5 րոպեում փորձում են իրենց PR-ել եւ հետաքրքրություն առաջացնել մարդկանց մեջ: Ինձ համար դա վատ երեւույթ է: Կամ էլ` գուցե Ստյոպա Սաֆարյանը ավելի լուրջ գործ չունի անելու եւ զբաղվում է էժան PR-ով: Դա հիվանդություն է, նույնիսկ` անբուժելի: Գիտեք, միայն այն, որ մեր հանրապետության նախագահը երբ գնում է այլ երկիր եւ հանդիպում ունի տվյալ երկրի նախագահի հետ, ցուցակում առաջին հերթին Ինգա եւ Անուշ Արշակյաններն են, որոնք բաց ճակատով ներկայացնում են ամբողջ  հայ ազգին, մեր հայ երգարվեստը եւ մշակույթը: Նրանք միշտ իրենց կիրթ են դրսեւորում` խոսելու, դաստիարակության ու կրթության մեջ: Ուղղակի, այս ամենը մեր ընդհանուր բացասական գիծն է, որ ինքներս մեզ փոխանակ բարձրացնենք` գցում ենք: Հիմա նույն բանն է, որ ասենք ա~, Արամ MP3-ը 4-րդ տեղը գրավեց, այս ինչ վատ էր: Այո, մարդը գնաց, փայլուն ներկայացավ ու առանց միլիարդներ ծախսելու` այլ երկրների նման, 4-րդ տեղը գրավեց: Մենք հիմա պիտի ասենք, ապրես Արամ MP3 ջան, դու հրաշք բան ես արել ու 4-րդ տեղն ես գրավել` առանց մեծ գումարների եւ պետական միջամտությունների, որոնք անում են մեր հարեւան երկրները: Այդ ամենից հետո, ուղղակի նման խոսակցությունները տխուր է... Ի՞նչ ասեմ, Աստված իր հետ, գուցե դա էլ իր ապրելու միջոցն է:
- Երեւի քաղաքականության մեջ էլ ինտրիգ չկա, դրա համար պարոն Սաֆարյանը փորձում է մշակույթում այն որսալ:
- Ստյոպա Սաֆարյանը երեւի քաղաքականությունից դուրս է եկել ու դարձել ֆեյսբուքյան արծիվ: Գուցե աշխատանք չունի. դա էլ է աշխատելու ձեւ: Համենայնդեպս, այս աղջիկներն այդպիսի երկիր չկա, որ չգնան ու մեր երկիրը պատշաճ չներկայացնեն համերգներով: Հիմա մենք փնովում ենք ինչի՞ համար, որ մեզ համար ինչ-որ մի բա՞ն ապահովենք:
- Իսկ աղջիկներն ինչպե՞ս արձագանքեցին:
- Բնականաբար, նեղվել են, ինչպես յուրաքանչյուր նորմալ մարդ, երբ իր մասին լսում է նման վիրավորական խոսքեր: Հետո լսեցի` ինչ-որ հրապարակավ ներողություն է խնդրել, բայց դա նույն բանն է, որ ինչ-որ մեկին ուղղակի դանակով խփեմ, հետո հրապարակավ ներողություն խնդրեմ: Երեւի, Ս. Սաֆարյանի անունը վաղուց չի հնչել, եւ նա փորձում է  ամեն ինչ անել, որ իր անունը հնչի աղջիկների միջոցով: Խնդրեմ, թող հնչի, եթե իրեն դա ձեռք է տալիս: Կարծում եմ, մեր հասարակությունը այնքան խելամիտ է, որ այդ ամենը ճիշտ կգնահատի եւ ճիշտ արձագանք կտա:
- Լավ, իսկ առաջիկայում ի՞նչ նորություններ ունեն աղջիկները:
- Ինգան եւ Անուշը հիմա Հայաստանում մեծ, շատ գեղեցիկ համերգի են պատրաստվում: Այն սովորական համերգ չի լինելու, այլ նոր վիճակ է` նվիրված Կոմիտասին եւ նրա երաժշտությանը: Հետաքրքիր բան ենք պատրաստում` կենդանի նվագակցությամբ եւ սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Իսկ ֆեյսբուքյան այս արծիվների գրվածները, կարծում եմ, մեզ չի խանգարելու, աղջիկները շարունակելու են իրենց անձնվեր գործը եւ ներդրումը հայ երգարվեստին: Չեմ վախենում աղջիկների դեպքում ասել, որ իրենք իրականում ներդրում են անում մեր հայ ֆոլկ երգարվեստում: Այդ արծիվները թող ավելի լավ է հնդկական եւ թուրքական մեղեդիների վրա հայերեն երգող մարդկանց փնովեն, այդ դեպքում միգուցե եւ իրենց ավելի շատ աջակցողներ լինեն: Մեզ ոչ մի բան չի խանգարելու, շարունակելու ենք մեր մաքուր գործը: Ինգան եւ Անուշը ինչ արվեստի մեջ եղել են, աշխատել են, նույնը շարունակելու են, որովհետեւ այս դեպքում նրանք այն մարդիկ են, որ ոչ թե կարող են չստեղծագործել, այլ չեն կարող չստեղծագործել:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում