ԴԻԱԹԵԶԸ` ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՉԷ

Արխիվ 12-16

ԴԻԱԹԵԶԸ` ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ ՉԷ


- Փոքրիկիս դիաթեզ են ախտորոշել: Այն վտանգավո՞ր է: Արդյոք ցիտրուսային մրգերը կարող են դառնալ դիաթեզի պատճառ. նա հատկապես նարինջ է սիրում: Լսել եմ` շոկոլադը եւս կարող է դիաթեզի պատճառ դառնալ, ճի՞շտ է:


Հարցին պատասխանում է թիվ 2 բուժմիավորման մաշկավեներաբան ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:
-  Դիաթեզը հիվանդություն չէ: Հունարենից թարգմանաբար նշանակում է հակում:
Գոյություն ունեն տարբեր տեսակի դիաթեզներ կամ  հակումներ` որոշակի հիվանդություններով հիվանդանալու: Եվ դրանք բոլորը լինում են ժառանգական,  փոխանցվում են մարդուն գենետիկորեն: Մարդը ոչ թե հիվանդությունն է ժառանգում, այլ հակումը:

Հակումներն էլ իր հերթին շատ տարբեր պատճառներ ունեն: Հիմնական պատճառներից մեկը` ընդհանուր նյութափոխանակության խանգարումն է, իմունագլոբուլին ֆրակցիաների խանգարումները (ավելորդ հակամարմինների առկայությունը): Պատճառ կարող են հանդիսանալ նաեւ աղտոտված էկոլոգիան, նյարդային սթրեսը եւ այլն:
Ամենից հաճախ հանդիպում են ալերգիկ դիաթեզները, որոնց արդյունքում մարդ ձեռք է բերում ալերգիկ հիվանդություններով հիվանդանալու հակում: Ալերգիկ դիաթեզի մեջ կա երեք մեծ խումբ. ատոպիկ (ալերգիկ), լիմֆատիկ, ինֆեկցիոն-ալերգիկ: Առաջինի` ալերգիկ դիաթեզի ժամանակ, հետեւյալ հակումներն են ձեռքբերվում.  խախտվում են իմունագլոբուլին E, A ֆրակցիաները եւ այդ ժամանակ ամենամեծ արտահայտությունները լինում են մաշկի վրա:
Հարգելի նամակագիր, Ձեր երեխան ունի հակում ալերգիկ հիվանդությունների հանդեպ: Սրա հիմնական դրդապատճառը սնունդն է: Հաճախ ծնողները նկատում են այդ կապը սննդի հետ: Շատ հազվադեպ է լինում, երբ ատոպիկ դիաթեզը լինում է կրծքով կերակրվող երեխայի մոտ, թեպետ չի բացառվում: Սա այն դեպքում կարող է լինել, եթե մայրը ինչ-որ բան չարաշահել է սննդի մեջ: Չի բացառվում, որ դիաթեզի արտահայտման պատճառ լինի արհեստական սնունդը:
Լիմֆատիկ դիաթեզը ծանր ձեւ է. արտահայտվում է քիթ-կոկորդի շրջանում գտնվող լիմֆատիկ հանգույցներում: Սրա դեպքում խանգարվում է նյութափոխանակությունը: Այն կարող է անգամ հանկարծամահություն բերել:
Ինֆեկցիոն-ալերգիկ դիաթեզներն էլ ռեւմատիկ հիվանդությունների կամ երիկամային խրոնիկ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ:
Նման արտահայտումների ժամանակ առաջին հերթին պետք է դիմել բժշկի: Չբուժելու դեպքում ալերգիկ պրոցեսները կարող են ավելի լուրջ վնաս հասցնել ձեր երեխայի առողջությանը` առաջացնելով էկզեմա, նեյրոդերմիտներ, որոնք կդառնան դժվար բուժվող: Դիաթեզից ամենահեշտ ձերբազատվելու  ճանապարհը սննդի ճիշտ ռացիոնի կարգավորումն է: Դեղորայքը, որը գոյություն ունի, հակագիստամինային (հակաալերգիկ) ժամանակավոր հանգստացնող ազդեցություն ունի,  չի բուժում: Ալերգիայի բուժումը կայանում է ալերգենի հետ չշփվելով:
Ուշադիր եղեք Ձեր երեխայի նկատմամբ:

Հարցին նաեւ պատասխանել է Մ. Հերացու անվան ԵՊԲՀ-ի կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ավագ դասախոս, բ.գ.թ. ԱՐՍԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ.
- Որպես դիաթեզի հետեւանք կարող են զարգանալ կեղծ ալերգիայի կամ իրական ալերգիայի դրսեւորումներ` ատոպիկ դերմատիտի (մաշկաբորբի) տեսքով: Վերջինս մանկաբուժության մեջ անվանվում է նաեւ մանկական էկզեմա:
Դիաթեզի առաջին նշանները կարող են լինել մաշկի չորությունը, այտերի կարմրությունը: Քանի որ դիաթեզը հիվանդություն չէ եւ քանի դեռ չի վերափոխվել հիվանդության, կարեւոր նշանակություն ունի կանխարգելումը:
Շատ կարեւոր է կանխարգելման առումով նորածինների սնուցումը մայրական կաթով եւ կերակրող մոր կողմից հիպոալերգենային սննդակարգի պահպանումը: Օրինակ` հարկ է սննդակարգից բացառել ցիտրուսները, կաթը, ձուն, ծովամթերքը, գետնանուշը:
Երեխաներին եւս պետք է զերծ պահել առավել հաճախ ալերգիա առաջացնող սննդամթերքներից. շոկոլադ, ցիտրուսներ, կարմիր սննդամթերքներ եւ այլն…
Քանի որ դիաթեզի պատճառ կարող է լինել վաղ մանկական հասակում մարսողական ֆերմենտների անբավարարությունը, որը վերականգնվում է 3-5 տարեկանից հետո, ապա պետք չէ վախենալ, թե վերոնշյալ սննդամթերքները արգելվում են ամբողջ կյանքի համար: Եվ ժամանակի ընթացքում կեղծ ալերգիկ երեւույթները կարող են անցնել, առանց որեւէ միջամտության:
Կանխարգելման առումով շատ կարեւոր է բացի սննդային ալերգեններից` երեխային զերծ պահել նաեւ կոնտակտային եւ ինհալացիոն ալերգեններից, հատկապես տան փոշու տիզ, ընտանի կենդանիներ, խավարասերներ եւ սնկային ալերգեններ, որոնք շատ հաճախ կարող են սրացման պատճառ հանդիսանալ: Այդ նպատակով պետք է տանից հեռացնել փոշի կլանող բոլոր իրերը` փափուկ խաղալիքներ, գորգեր: Հարկ է չոր պահել լոգարանն ու խոհանոցը: Միջոցներ ձեռնարկել խավարասերների դեմ: Հնարավորինս խուսափել երեխաների  քրտնարտադրությունից: Երեխայի հագուստը չպետք է լինի կոշտ եւ բրդյա` նախընտրել բամբակը: Ննջարանում պահպանել զով ջերմություն` 20 աստիճանից ցածր, երեխաներին լողացնել ոչ շատ տաք ջրով: Օգտագործել չեզոք լվացող միջոցներ` ph 5,5: Լողացնելուց հետո օգտագործել փափուկ սրբիչ եւ մաշկը փափկացնող միջոցներ: Երեխայի մոտ չծխել:
Այսպիսով, դիաթեզը հիվանդություն չէ, եւ քանի դեռ չի վերածվել ատոպիկ մաշկաբորբի կամ այլ հիվանդության` բուժման կարիք չունի: Կարեւոր են կանխարգելումն ու մաշկի խնամքը: Ատոպիկ մաշկաբորբի զարգացման պարագայում հարկ է դիմել համապատասխան մասնագետի` մանկաբույժ, ալերգոլոգ:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում