ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԼՔԵՆ ՍՏՎԵՐԸ

Արխիվ 12-16

ԽՈՇՈՐ ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐՆ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԼՔԵՆ ՍՏՎԵՐԸ


Հայաստանյան խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախօրեին տեղի ունեցած հանդիպումը, ինչպես եւ սպասվում էր, տարաբնույթ մեկնաբանություններ է առաջ բերել: Դա, թերեւս, մասամբ պայմանավորված էր նրանով, որ հանդիպումը ՙդռնփակ՚ էրª առանց լրատվամիջոցների մասնակցության, ինչը վարչապետը մեկնաբանեց, թե ուներ անկաշկանդ զրույց ծավալելու նպատակ: Հանդիպման մասնակիցների տարածած կցկտուր տեղեկություններն էլ հիմնականում ՙփչացած հեռախոսի՚ սկզբունքով էր, ինչն էլ առաջ բերեց երբեմն նույնիսկ իրարամերժ մեկնաբանություններ:

ՈՐՊԵՍԶԻ ՍՏՎԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱՆ

Եվ միայն երեկ կառավարության նիստում վարչապետը ներկայացրեց այդ միջոցառման հիմնական իմաստը. ՙՔննարկել ենք համագործակցության բազմաթիվ հարցեր, խաղի կանոններ ենք սահմանել: Մենք պայմանավորվել ենք, որ բոլորը պետք է աշխատեն հավասար դաշտում, եւ բոլորն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի ստվերից դուրս գան: Դա եղել է մեր պայմանը...՚:
Իհարկեª մինչ այս էլ ստվերից դուրս գալու մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է` մինչեւ իսկ պետական վերին ատյաններից, եւ քանի որ այսօր էլ վարչապետի մակարդակով է խոսվում խոշոր բիզնեսի ստվերից դուրս գալու մասին, դա նշանակում է երկու բան: Նախ, որ ստվերը դեռ այն, մեղմ ասած, մտահոգիչ մակարդակի վրա է, որ այդ թեման դառնում է վարչապետի եւ խոշոր բիզնեսի առաջին ընդհանուր հանդիպում-քննարկման առանցքը: Եվ երկրորդը, որ բխում է ասվածիցª ստվերի կրճատման ուղղությամբ նախկին բոլոր խոսակցությունները, այդ թվումª նախորդ կառավարության երկարամյա, այսպես կոչված, բարեփոխումները քիչ բան են տվել` գոնե խոշոր բիզնեսի մասով:
Այս տրամաբանությունը, իհարկե, կասկածի ստվեր է գցում նաեւ ներկայիս նոր խոստումների վրա: Սակայն այս դեպքում որոշ առանձնահատուկ երանգ նկատվում է: Այսպեսª կառավարության երեկվա նիստում վարչապետը խոսքը շարունակեց այս կերպ. ՙՄինչեւ հուլիսի 1-ը մենք տալու ենք հնարավորություն, որպեսզի իրենք ինքնուրույն, իրենց ցանկությամբ փորձեն աշխատել հավասար դաշտում: Ես տվել եմ հանձնարարական ֆինանսների նախարարինª բոլոր կառույցներով հետամուտ լինել այդ աշխատանքի գործընթացներին: Ես գտնում եմ, նաեւ ունեմ համոզմունք, որ իրենք խաղի կանոնները պետք է փորձեն պահպանել եւ եթե չպահպանեն, մենք փորձելու ենք նաեւ մեր լծակներն օգտագործել, որպեսզի կարողանանք մեր առջեւ դրված խնդիրներին լուծում տալ... Այդ խնդիրը, իրոք, կառավարության կողմից շատ հստակ է դրված, եւ մենք անպայման հետամուտ ենք լինելու, որպեսզի խաղի կանոնները բոլորը պահպանեն՚:
Այսպիսովª այս անգամ ստվերի կրճատման թեմայում առանձնանում է հետեւյալը. կառավարությունը սահմանում է կոնկրետ ժամկետներ, ընդ որում, ոչ թե տարիներ, այլ մոտ մեկուկես ամիս եւ ոչ միայն գործարար հանրությանն է դա վերաբերում, այլ կառավարությանը, ի դեմս ֆինանսների նախարարի, ինքն իրեն էլ է այդ ժամանակային սահմանափակման մեջ ներառում: Նկատի ունենք, որ հուլիսի 1-ին այս հայտարարությունը դեռ թարմ կլինի հանրության հիշողության մեջ: Միեւնույն ժամանակ էլª ստվերից դուրս գալն ու հավասար մրցակցային դաշտում գործելն այնպիսի փոփոխություններ կարող են առաջ բերել ոչ միայն տնտեսությունում, այլ նաեւ բյուջետային մուտքերի առումով, որ դրա լինել-չլինելը մեկուկես-երկու ամսից տեսնելու են բոլորը: Այսինքն, եթե ֆինանսների նախարարն է ՙբոլոր կառույցներով հետամուտ լինելու՚, թե գործարար դասն ինչպես է տեղափոխվում այս նոր խաղի կանոններին, հանրային հատվածն էլ ոչ պակաս ուշադրությամբ հետեւելու է Ֆինանսների նախարարությանը, թե ինչ եղավ գործընթացի հետ, ինչքանով, ասենք, ստվերի հաշվին ավելացան պետական եկամուտները, կամ թե ինչու է այս մի խոշոր գործարարը ճնշում փոքրերին: Եվ հենց այս ժամկետային սահմանափակումն ու փոխադարձ հսկողության համակարգն է, որ գոնե այս անգամ տնտեսության զարգազմանը խոչընդոտող երկու այդ առանցքային գործոններըª ստվերն ու անհավասար մրցակցությունը վերջապես կտեղափոխեն իրական նվազեցման փուլ:
Այլ հարց է, թե խոշոր գործարարներն ինչքանո±վ ինքնակամ կգնան այս ուղղղությամբ: Վարչապետ Հ. Աբրահամյանը, նաեւ ֆիննախարար Գ. Խաչատրյանը, անշուշտ, խոշոր բիզնեսր վրա ազդեցության առումով անհամեմատ ավելի մեծ ներուժ ունեն, քան նախորդ կառավարությունը: Հանգամանք, որը, թերեւս, կառավարության փոխվելու հիմնական պատճառների թվում պետք է դասել, իսկ նույն ժամանակային սահմանափակումը, որի մասին խոսեցինք, հիմք է տալիս ենթադրել, որ այդ ազդեցությունը առավելագույնս կգործադրվի: Բայց մյուս կողմից էլ, բիզնեսն այն կոշտ աշխարհն է, որտեղ միայն ազդեցությամբ, պահանջներով եւ, նույնիսկ, պատիժներով ամեն բանի չես հասնի: Կարճ ասած, գործարարն այն պահին, երբ տեսնի, որ խաղի կանոններին ոչ մի կերպ չի կարողանում հարմարվել, իսկ փոխելու հնարավորություն չունի` պարզապես կարող է վերցնել փողերն ու հեռանալ երկրից: Դա տնտեսագիտորեն կոչվում է ներդրումների կրճատում ու կապիտալի արտահոսք, որը ստվերի եւ մոնոպոլիզացիայի հետ մեկտեղ մեր ներկայիս տնտեսության մյուս հիմնական արգելակներից մեկն է: Սրա հետ մեկտեղ էլ, հայաստանյան բիզնեսը հիմնականում պարփակված լինելով ներքին երկուսուկես-երեք միլիոնանոց շուկայի ներսում, ենթադրում է փոխադարձ ճնշումների հասնող ներքին գերսուր մրցակցություն: Այս պարագայում, այն էլª ստվերի էական կրճատումից հետո չի բացառվում հարմարվել չկարողացող գործարարների, այսինքնª նաեւ կապիտալի արտահոսքի աճ:
Ռեալ լուծումն այս իրավիճակում շուկայի ընդլայնումն է, ինչի եզակի հնարավորություն այս պահին ունենք` ի դեմս Մաքսային միության:

ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱԱՀ-Ի ԽՆԴԻՐԸ

Մեկ այլ տարբերակ էլ կարող է դառնալ գործարար դաշտի համար համեմատաբար ՙերկար փողերի՚ ապահովումը: Եվ այս առումով նկատենք, որ համաձայն հիշատակված հանդիպմանը մասնակցած գործարար դաշտի որոշ ներկայացուցիչների, քննարկվել է նաեւ ներկրումների ժամանակ սահմանին ԱԱՀ-ի գանձումը սպառման փուլ տեղափոխելու գաղափարը, ինչը ժամանակին բազմիցս է քննադատվել գործարարության կողմից: Այն պարզ պատճառով, որ մինչ ապրանքի սպառումը դրանից ԱԱՀ-ի գանձումը գործարարների համար առաջ է բերում բավականին լուրջ ֆինանսական ծանրաբեռնվածություն, որը հիմնականում փորձում են լուծել բանկային վարկերի միջոցով: Հասկանալի է, բանկերը դրանից զգալի փողեր են աշխատում, որը, ի վերջո, մտնում է ապրանքի ինքնարժեքի, այսինքնª մնում է սպառողի ուսերին: Այսինքնª խոշոր հաշվով պետությունն իր նույն հարկերն է ստանում, տուժում է գործարարն ու սպառողը, եւ միակ շահողը մեր հղփացած բանկիրներն են:
Ինչեւէ, բավականին խոստումնալից նախաձեռնություններ են: Մնում է տեսնել, թե այդ ամենը գործնականում ինչ տեսք կունենա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում