ԵՐԲ ՀԱՎՈՎ ՈՒ ԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆԸ ՙՎԵՐԱԾՎՈՒՄ՚ Է ԿԱՆԱԴԱԿԱՆ ՍԻՍԵՌԻ
Արխիվ 12-16ԵՐԲ ՀԱՎՈՎ ՈՒ ԿԱՂԱՄԲՈՎ ԱՂՑԱՆԸ
ՙՎԵՐԱԾՎՈՒՄ՚ Է ԿԱՆԱԴԱԿԱՆ ՍԻՍԵՌԻ
Այսօրվա դրությամբ խանութներում հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ժամերով կանգնած փորձում են կարդալ սննդի վրա փակցված բաղադրությունը: Սակայն անգամ երկար-բարակ ուսումնասիրելու դեպքում հաճախ սպառողը կանգնում է փաստի առաջ:Օրերս խմբագրություն դիմեց մեր ընթերցասերներից մեկը, ով ձեռք բերելով VAHAMA ընկերության կողմից արտադրված սիսեռը ¥տե°ս լուսանկարներ¤ եւ բացելով տուփըª պարզել էր, որ այնտեղ ամենեւին էլ սիսեռ չէր, այլª հավով եւ կաղամբով աղցան:
Հասկանալու համար, թե ինչպես է ստացվել, որ հավով ու կաղամբով աղցանը ՙվերածվել՚ է կանադական սիսեռի, դիմեցինք արտադրող ընկերության տնօրեն Գեւորգ Ալեքսանյանին.
- Դա պատահականություն է: Մենք ժամանակին ունեցել ենք հավով ու կաղամբով աղցան, սակայն ներկայումս դադարեցրել ենք դրա արտադրությունը: Պարզապես, արդեն արտադրված ապրանքը աշխատողները շփոթելով այլ ապրանքի հետ` փակցրել են տվյալ պիտակը:
Այստեղից հարց է առաջանում, իսկ արդյոք նաեւ նույն պատահականության սկզբունքով է խանութներում հայտնվել այդ ապրանքը: Հետո. այդ ինչ պատահականություն պետք է լիներ, որ աշխատակիցը չտեսներ տուփի վրա արդեն գոյություն ունեցող ՙԱղցան. հավ-կաղամբ՚ պիտակը, նրա վրա փակցներ նաեւ ՙՍիսեռ կանադական՚ պիտակը: Սակայն խնդիրը միայն պիտակի միջոցով սպառողին թյուրիմացության մեջ գցելու փաստը չէ. որն է երաշխիքը, որ տուփի պարունակած ՙԱղցան. հավ-կաղամբը՚ ժամկետանց, անպիտան, ով գիտեª նաեւ փչացած սնունդ չէր, որի բոլոր երբեմնի հատկությունները ՙՍիսեռ կանադական՚ պիտակը ՙվերականգնում՚ էր:
Բայց փաստն այն է, որ սպառողին մի ապրանքի անվան տակ մի ուրիշ ապրանք է հրամցվել: Ընդ որում, այդ ՙշփոթմունքին՚ մասնակցել է նաեւ խանութը: Չնայած, զարմանալ կարելի է նաեւ այն գնորդի վրա, ով գնել է նման ակնհայտ թերությամբ ապրանքը:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

