ՙՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՇՏԱՊԵՍ ՀԻՇՎԻ՚

Արխիվ 12-16

ՙՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆԸ ՊԵՏՔ Է ՄՇՏԱՊԵՍ ՀԻՇՎԻ՚


Ֆրանսիայի նախագահ Օլանդի հայաստանյան այցի ժամանակ, ինչպես հայտնի է, Երեւանի Մաշտոցի պողոտայի միջանկյալ հատվածում գտնվող պուրակը ¥որն անցած տարվա հայտնի դժգոհությունների ժամանակ լրատվամիջոցների կողմից կնքվեց ՙՄաշտոցի պուրակ՚ անվամբ¤ անվանակոչվեց հայ բանաստեղծ, ֆրանսիական դիմադրության շարժման մարտիկ, հակաֆաշիստ եւ Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանի անվամբ: Ճիշտ է, մեզ մոտ հաճախ սիրում ենք ազգային մեծերի անունները տարբեր կերպ հոլովել, սակայն Մանուշյանի հանդեպ մինչ այս, բացասական բան, թերեւս, ոչ մեկը չէր ասել: Բայց ահա, հենց պուրակը կոչվեց նրա անվամբ, դժգոհության ալիքը միանգամից վերադարձավ պուրակ: Այսպիսովª որոշ բնապահպան ակտիվիստներ դեմ են այգու անվանակոչմանը, թե ՙՄաշտոցի պուրակը՚ լավ անվանում է: Բողոքելովª ակտիվիստները հասցրին բախվել նաեւ ոստիկանության հետ, եւ արդյունքումª իսկական փոթորիկ մի կաթիլ ջրում:
Ուրեմն` պե±տք է պուրակը կոչել Մանուշյանի անվամբ: Այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ մեր զրույցների ժամանակ: Բայց մինչ այդ, պարզենք գլխավոր հարցը. պուրակը կրո±ւմ էր Մաշտոցի անունը: Եթե` այո, ապա այնքան էլ տեղին չէ Մաշտոցին փոխարինել Մանուշյանով. կարելի էր մեկ այլ այգի նվիրել ֆրանսահայ հերոսին: Բայց ահա Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ մեզ տվեց այս պատասխանը.
- Այդ այգին Մաշտոցի անվամբ չի կոչվել: Այդ տարածքը երբեւէ պաշտոնական անուն չի ունեցել: Այդ իսկ պատճառով էլ, արարողությունը կոչվում է անվանակոչում, այլ ոչ թե` անվանափոխություն: Անվանակոչման որոշումն ի դեպ ընդունվել է ավագանու կողմից, քվեարկությամբ եւ անցել է միաձայն: Մինչ որոշման ընդունումը, բոլոր խմբակցություններում քննարկվել է այդ հարցը: Այն քսան օր դրված է եղել շրջանառության մեջ: Որեւէ այլ առաջարկություն` տվյալ հարցի հետ կապված չի եղել:
Հետաքրքիր է, թե ինչ մոտեցում ունեն տվյալ հարցի վերաբերյալ պատգամավորներն ու արվեստի բնագավառի ներկայացուցիչները: Մեր առաջին զրուցակիցն էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ.
- Միայն կասեմ, որ ամեն լավ բանի մեջ վատը փնտրելը եւ լավ գործը այլ կերպ ներկայացնելը հասարակությանը` շատ բացասական պետք է դիտվի բոլորի կողմից: Միսաք Մանուշյանն այն մարդն է, ով պետք է մշտապես հիշվի: Այդ կերպ մենք հարգանքի տուրք ենք մատուցում Մանուշյանին: Բացի դրական ցանկություններից, այլ բան չեմ տեսնում, իսկ ում դուր չի գալիս, կարծում եմ, դա իր խնդիրն է. չի կարելի մարդու անունը սեւացնել: Հասարակությունն իրականում ճիշտ տեղեկացված է եւ գիտի, թե ինչի մասին է խոսքը: Հարկ եմ համարում նկատել, որ երբ մենք հանդիպումներ ենք ունենում ֆրանսիացի պատգամավորների հետ, նրանք Մանուշյանին մեծ հարգանքով եւ ակնածանքով էին հիշում: Այսինքնª ֆրանսիացիները հարգանքով են վերաբերվում մեր հայ հերոսներին, ովքեր նշանավոր դերակատարություն են ունեցել պատմության մեջ: Այս պարագայում իրականությունը խեղաթյուրելը տեղին չէ, այն շատ տգեղ է դիտվում:
Գրականագետ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ էլ, այս մտքին է.
- Ես չգիտեմ, թե դա քաղաքական ինչ ենթատեքստ ուներ, սակայն պետք է նշեմ, որ պետությունների կյանքում ընդունված է, որ նախագահների այցելության ընթացքում ինչ-որ բան անվանակոչում են, նշանավորում են: Մանավանդ այս դեպքում, որ Միսաք Մանուշյանի անունը պատահական մարդու անուն չէ: Նա ոչ միայն շատ լավ բանաստեղծ էր այլ նաեւ հայ-ֆրանսիական բարեկամության իսկական խորհրդանիշ է: Լավագույն հայերի անուններն անընդհատ պետք է շրջանառվեն, հատկապես, որ մեր լավագույն պողոտաներից մեկը Մեսրոպ Մաշտոցի անունով է. Մաշտոցին բոլորը գիտեն, բայց Միսաք Մանուշյանին` ոչ: Այդ պուրակը ոչ թե վերանվանվել է, այլ անվանակոչվել է:
Իսկ ահա ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ իրավիճակը գնահատեց այս կերպ.
- Ճիշտն ասած, պետք է քննարկեին եւ գտնեին մի  տարբերակ, որ Մաշտոցի անունը կրող պուրակը անվանափոխ չանեին: Նրանք պետք է գտնեին մեկ այլ պուրակ կամ մեկ այլ անվանում, որի հետ կապված փոփոխությունը ցավով չէր ընկալվի, որովհետեւ Մաշտոցի հետ ընդհանրապես որեւէ մեկին չենք կարող համեմատել: Ճիշտ է, նրանիցից ամեն մեկը մի դաշտում է հերոսացել, բայց այգու անվանափոխումը, կարծում եմ, անտրամաբանական է:


Z-PR սոցհարցման կենտրոնը Երեւան քաղաքում 100 հոգու շրջանակում սոցհարցում է իրականացրել` պարզելու համար, թե ինչ են մտածում քաղաքացիները, Մաշտոցի պողոտային հարակից այգին Միսաք Մանուշյանի անվամբ անվանակոչելու հետ կապված:
1. Մեր մեծ հայրենակիցները մշտապես պետք է հիշվեն. Դրական ենք մոտենում հարցին - 78%
2. Հարկ չկար այգին կոչել  Միսաք Մանուշյանի անվամբ, մարդիկ սովոր էին այն անվանել ՙՄաշտոցի պուրակ՚: Մանուշյանն արժանի է, որ նրա անունով այգիներ, փողոցներ կոչվեն, բայց կարելի էր մեկ այլ այգի անվանել -16 %
3. Մանուշյանը պայքարել է ֆաշիզմի դեմ, բայց նույնն արել են նաեւ մեր հարյուր հազարավոր այլ հայրենակիցներ: Ուրեմն, պետք չէ Մանուշյանին նրանցից գերադասել - 4%
4. Իսկ ով է Միսաք Մանուշյանը - 2%:

ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում