ՙՙՙԵՐԲԵՎԷ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ՚

Արխիվ 12-16

ՙԵՐԲԵՎԷ ԻՄ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ
ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ԾԱՌԱՅԵՑՐԵԼ՚

Վերջին օրերին չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ Գորիս քաղաքում` ՏԻՄ ընտրություններին ընդառաջ, լարվածություն է հասունանում: Խոսակցությունները` խոսակցություններ, իսկ թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը, փորձեցինք շրջել Գորիս քաղաքում եւ զրուցել տեղի բնակիչների հետ: Մինչ այդ նշենք, որ Գորիսում ներկայումս քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են չորս թեկնածուններ: ՀՀ Սյունիքի մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպությունը համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրել եւ սատարում է ՙՀայջմուղկոյուղի՚ ՓԲԸ-ի Գորիսի տեղամասի պետ Վաչագան Ադունցին, ով, ի դեպ, վայելում է գորիսցիների հարգանքն ու մեծ թվով համակիրներ ունի: ՙՄենք եւս տարբեր լրատվամիջոցներում կարդացել ենք, իբրեւ թե, Գորիսում լարվածություն կա, բայց դրանք բացարձակապես սուտ խոսակցություններ են, մենք մեր բնականոն կյանքով ենք ապրում: Անձամբ ես ու իմ ընտանիքը մեր ձայնը տալու ենք այն թեկնածուին, ում սատարում է մեր նախկին մարզպետը, քանի որ վստահ ենք, որ պարոն Խաչատրյանը գորիսեցու վատը երբեք չի ցանկանա՚,- անդրադառնալով վերոնշյալ խոսակցություններին` մեզ հետ զրույցում ասաց գորիսեցի Հրաչ պապիկը: Իսկ երիտասարդներից Արամը շատ ոգեւորված էր ՀՀԿ թեկնածուով եւ իր ապագան կապում էր նոր քաղաքապետի գործունեության հետ:
Մենք փորձեցինք զրուցել նաեւ ՀՀԿ կուսակցության կողմից առաջադրված թեկնածու` ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑԻ հետ:
-Պարոն Ադունց, կներկայացնե±ք Ձեր անցած ուղին:
- Ծնվել, մեծացել եւ ապրում եմ Գորիսում: Դպրոցը ավարտել եմ գերազանցությամբ, սովորել եմ Երեւանի Գյուղատնտեսական ինստիտուտում, ավարտել եմ կարմիր դիպլոմով, ավարտելուց անմիջապես հետո տեղափոխվել եմ Գորիս եւ անցել աշխատանքի: Շուրջ 25 տարի աշխատել եմ Գորիս քաղաքի տարբեր հիմնարկ-ձեռնարկություններում:
Աշխատել սկսել եմ իմ մասնագիտությումբ` 1994 թ. ընտրվել եմ Գորիսի քաղխորհրդի սոցապահովության բաժնի պետ, այնուհետեւ միավորվելուց հետո` նշանակվել եմ շրջանային սոցապահովության կենտրոնի պետ եւ այդ պաշտոնում աշխատել եմ 1994թ. մինչեւ 2000թ.: 2007թ. ղեկավարել եմ Գորիսի ՙՀայՌուսգազարդ՚ ՓԲԸ-ն: 2007-2009թթ. հիմնադրել եւ նախագահել եմ ՙԱդոնցներ՚ ՍՊԸ-ն: 2009-ից մինչ օրս աշխատում եմ ՙՀայջրմուղկոյուղի՚ ՓԲԸ-ում` որպես Գորիսի տեղամասի պետ:
Աշխատել եմ սպասարկման տարբեր ոլորտներում` անընդհատ կապ ունեցել բնակչության հետ: Գորիսի ազգաբնակչությանը շատ լավ ճանաչում եմ: Որտեղ որ աշխատել եմ, ձգտել եմ այդ աշխատատեղից հեռանալուց` գոնե մեկ աստիճանով բարձր հեռանալ, եթե` ոչ ավելի: Եվ ամենակարեւորը` որտեղ որ աշխատել եմ` ինձ համար ամենակարեւոր արժեքը դա մարդն է եղել:
- Ինչպես ստացվեց, որ առաջադրեցիք Ձեր թեկնածությունը:
- Ես 2003թ. մեկ անգամ արդեն առաջադրվել էի, սակայն ՀՀԿ-ն այդ ժամանակ որոշել էր սատարել ներկայիս գործող քաղաքապետ Նելսոն Ոսկանյանին: Որից հետո ես այլեւս նպատակահարմար չգտա իմ ընտրարշավը շարունակել, քանի որ ես նույնպես ՀՀԿ-անդամ էի դեռեւս 1997թ.-ից: Դրան հաջորդող ՏԻՄ ընտրությունների ժամանակ Գորիսի ազգաբնակչության մեջ անընդհատ քննարկվում էր իմ անունը` որպես պոտենցիալ քաղաքապետի թեկնածուի, սակայն ինքս չեմ ցանկացել ինքնառաջադրվել: Այժմ ՀՀԿ-ն գտել է, որ լավագույն թեկնածուն ես եմ եւ առաջադրել է իմ թեկնածությունը, որին ես տվել եմ իմ համաձայնությունը: Այսինքն` ՀՀԿ-ն ոչ միայն սատարում է իմ թեկնածությունը, այլ նաեւ հենց ՀՀԿ-ն է ինձ առաջադրել: Միաժամանակ ասեմ` իմ համաձայնությունը տալուց առաջ ես հանդիպել եմ Սյունիքի մարզպետ պարոն Հակոբյանի հետ եւ ստացել եմ նաեւ իր համաձայնությունը, նա նույնպես հաստատել է ՀՀԿ-ի տեսակետը` իմ թեկնածության առաջադրման հետ կապված: Այսինքն` ես համոզվել եմ, որ Վ. Հակոբյանը նույնպես սատարում է ինձ, որից հետո ես տվել եմ իմ համաձայնությունը:
- Պարոն Ադունց, խոսում են, որ Գորիսում արդեն իսկ լարված մթնոլորտ է, ի±նչ կասեք այդ առումով:
- Կասեմ, որ Գորիսում լարված մթնոլորտ հասկացողությունը չկա` կյանքը ընթանում է իր սովորական հունով, չի եղել լարված մթնոլորտ եւ չի էլ լինելու: Հակառակը` ես կասեի, որ բոլոր թեկնածուներս տրամադրված ենք, որ ընտրություններն ընթանան բնականոն հունով, եւ ոչ մի լարվածություն թույլ չտանք: Ես անձամբ բոլոր թեկնածուների հետ շատ նորմալ հարաբերությունների մեջ եմ: Ընդհանրապես չեմ հիշում մի դեպք, որ որեւէ մեկի հետ վատ հարաբերություններ ունենամ, առավել եւս` թեկնածուների հետ: Ինչ խոսք, բնականաբար, գորիսեցիները անտարբեր չեն կարող լինել իրենց ապագայի նկատմամբ. կա հետաքրքրություն` ընտրությունների ընթացքի հետ կապված, բայց որ ասեմ լարվածություն, խնդիրներ` նման բան չկա:
- Որո±նք են լինելու Ձեր առաջիկա անելիքները` քաղաքապետ ընտրվելու դեպքում:
- Չեմ ուզում շտապել եւ քարոզարշավից առաջ ծրագրերս ներկայացնել, բայց պետք է ասեմ, որ ունեմ բավականին լուրջ ծրագրեր: Ես առհասարակ կողմ եմ փոփոխություների` թե° կյանքում եւ թե° աշխատավայրում: Ընդամենը մի փոքր կյանք ենք ապրում, եւ այն պետք է բովանդակալից ապրել: Ես միշտ ձգտել եմ լինել այնտեղ, որտեղ իմ անհրաժեշտությունը զգացել են, որտեղ էլ աշխատել եմ` իմ հետքը թողել եմ, եւ հպարտ եմ, որ ինձանից հետո կարողացել եմ տեսանելի բան թողնել: Այդ իսկ պատճառով գտնում եմ, որ ունեմ մեծ հնարավորությունների պոտենցիալ` Գորիս քաղաքում նախկինում կատարված աշխատանքներին նորը ավելացնելու: Իհարկե, դրանով հանդերձ` ակնկալելով ողջ ազգաբնակչության աջակցությունը: Ընտրվելու դեպքում` իմ աշխատասենյակի դռները բաց են լինելու բոլորի առաջ, ես աշխատելու եմ բաց` բոլորի հետ խորհրդակցելով:
Ընդհանրապես կյանքում առաջնորդվում եմ հետեւյալ նշանաբանով` ՙԵրբեք չստել՚, նույնը պատգամել եմ որդիներիս: Տղամարդուն հարիր չէ ստելը, ցանկացած պարագայում գերադասում եմ դառը ճշմարտությունը, քան քաղցր սուտը: Հաճախ ընկերներս կատակով ասում են` դու ստել չգիտես` ինչպես կարող ես նման դեպքում քաղաքականությամբ զբաղվել: Սակայն ես միշտ կարողացել եմ իմ ճշմարտախոսության արդյունքում հաղթող դուրս գալ:
- Եվ վերջում, Ձեր կոչը գորիսեցիներին:
- Ես գորիսեցիներին կոչ կանեմ, որ յուրաքանչյուր թեկնածուի ընդունեն իրենց կատարածով եւ ըստ իրենց արժանիքների, քվեարկել խղճով` իրենց համոզմունքներին հավատարիմ: Պարտադիր չէ, որ ինձ ձայն տան: Ես ցանկանում եմ, որ գորիսեցիները պայքարեն իրենց ապագայի համար: Իմ ընտրվելու դեպքում, ինչպես հիմա, այնպես էլ հետո աշխատելու եմ Գորիս քաղաքի եւ գորիսեցու բարօրության համար: Ես երբեւէ իմ աշխատանքը անձնական նպատակների համար չեմ ծառայեցրել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում