ՙԱՄԵՆԱԼԱՎ ՀՈՏԸ ԴԱ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՏՆ Է՚

Արխիվ 12-16

ՙԱՄԵՆԱԼԱՎ ՀՈՏԸ ԴԱ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՏՆ Է՚


Այսօր կավարտվի ԱԺ արտահերթ նիստը, իսկ թե որքանով էր այն արդյունավետ, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:
-Քանի որ հարցերը բավականին շատ են, այսօր կշարունակվի արտահերթ նիստը: Կառավարությունը մի շարք նախագծեր է ներկայացրել` կուտակայինի, քննչական, կրթության մասին եւ այլն: Եթե գնահատելու լինեմ, ապա բավականին արդյունավետ աշխատանք է ընթանում թե° ընդդիմության, թե° իշխանության կողմից, համենայնդեպս չկա մի հարց, որտեղ քննարկումները կառուցողական չընթանան:
-  Եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիրների շարքերը համալրել է ՕԵԿ-ը, չեք գտնում, որ որոշ բաներ այնուամենայնիվ փոխվել են ԱԺ-ում:
- Տարբերությունն այն է, որ մեկ քաղաքական ուժ եւս հայտնվել է դեմ արտահայտվողների շարքում, եւ բնականաբար ընդդիմությունից առաջին հերթին պետք է սպասել քննադատություն: Իսկ մեր աշախատաոճում ոչինչ չի փոխվել, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ուշադրությամբ լսում ենք մեր օպոնենտների քննադատությունը եւ հաշվի առնելով այդ ամենը` ներկայացնում ենք նաեւ մերը:
- ԱԺ ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները ասել են, որ լավ օրինագծին լավ կարձագանքենք, վատին` վատ: Երեկ խորհրդարանը հավանություն տվեց կառավարության այն նախագծին, ըստ որի` պարտադիր կուտակայինի օրենքում կատարվեց լրջագույն փոփոխություն, ըստ որի էլ` քաղաքացիները կարող են սեփական դիմումի համաձայն` հրաժարվել 5 տոկոս վճարումներից: Սակայն ԲՀԿ-ն քվեարկեց ձեռնպահ, իսկ ՕԵԿ-ը` դեմ: Ի±նչ կասեք:
- Դա իրենց որոշումն է` դեմ կլինեն, թե` ձեռնպահ: Բայց մի բան պետք է ասենք, որ բոլոր ուժերն էլ արձանագրում են, որ սա քայլ առաջ էր, եւ մենք միասին տեսանք, որ ձեր նշած ընդդիմադիր եւ ոչ իշխանական հատվածում չկա միասնականություն: ՀԱԿ-ը մնում է անդրդվելի, նրանք չեն ցանկանում համառորեն հանել սեւ ակնոցները, ամեն ինչին դեմ են, ինչը առաջին հերթին վատ է իրենց համար: Իսկ այն ուժը, որը դեմ է ե°ւ վատին, ե°ւ առաջընթացին, ապա այդ  քաղաքական ուժը ունենում է այն ճակատագիրը, ինչն այսօր ունի ՀԱԿ-ը: Իսկ ՀԱԿ-ն ի±նչ ունի, նրանց խմբակցության ղեկավարն առաջարկում է քվեարկել դեմ, իսկ խմբակցության մեկ այլ անդամ քվեարկում է ձեռնպահ: ՀԱԿ-ը 2008-ից հետո մեծ համաժողովրդական շարժում էր, իսկ այսօր տեսնում ենք, որ այդ խմբակցությունում նույնիսկ միասնականություն չկա: Ինձ ավելի շատ ՀՅԴ-ի կարծիքն է  կառուցողական թվում, եւ եթե քննադատում են, ապա` ըստ էության:
- Չէ որ հենց ՀՅԴ-ն սկզբում դրական արձագանքեց կուտակայինի նոր նախագծին, նույնիսկ ասացին, որ կողմ կքվեարկեն, իսկ հետո ձեռնպահների ցուցակում հայտնվեցին:
- Չասացին` կողմ, այլ ասացին, որ չեն կարող դեմ լինել: Այնուամենայնիվ, ինձ համար ավելի անասկանալի է ԲՀԿ-ի կարծիքը, չնայած, եթե նրանք նույնիսկ իրենց ֆրակցիայի ներկայացուցչի նախագծին են դեմ քվեարկում, ապա` էլ ինչ ասենք:
- Ձեր կարծիքով` ինչ քաղաքական դրսեւորում է դա առհասարակ ԲՀԿ-ի կողմից:
- Դա իրենցից հարցրեք, մենք ամեն ինչ էլ տեսնում ենք, կառավարության ծրագիրն էլ կբերեն ու կտեսնենք, թե ով ինչպես կարձագանքի: Հենց այդ ուժերի համար է շահեկան հասարակությանը ներկայացնել ճշմարտությունը, այսինքն` եթե մի բան վատ է` ասեք վատ է, բայց եթե բաներ կան, որ փոխվում են դեպի լավը, էլի ասել դեմ ենք, ապա այդպես չի լինում:
- Իսկ ՕԵԿ-ի համար ինչ կասեք:
- Դե, իրենք իրենց առաջարկությունն էին արել կուտակայինի պահով, որը չընդունվեց, իրենք էլ դեմ քվեարկեցին:
- Բայց չէ որ դա արդեն ամբիցիաների հարց է, այլ ոչ թե` վատ նախագծին դեմ լինել:
- Ես դատավոր չեմ, եւ հետո ով է ասել, որ մնացած քաղաքական ուժերը չեն առաջնորդվում սեփական ամբիցիաներով:
- Էական փոփոխություններ են նկատվում նոր վարչապետի եւ կառավարության կողմից առաջարկվող ծրագրերում: Կան նույնիսկ դրույթներ, նախագծեր, որտեղ նոր վարչապետը կտրուկ փոփոխություններ է կատարում նախկին վարչապետի աշխատանքներում: Ի±նչ է սա, Տիգրան Սարգսյանի սխալների ուղղո±ւմ:
- Ոչ, ես զերծ կմնայի նման կերպ արտահայտվելուց, որովհետեւ նախկին վարչապետն ու կառավարությունը մեծ ծավալի ու դրական աշխատանք են կատարել: Չմոռանանք, որ հենց իրենց բաժին ընկավ Հայաստանի համար թերեւս ամենածանրագույն ժամանակներից մեկը, հետճգնաժամային շրջան, իստիտուցիոնալ բարեփոխումներ, ռուս-վրացական պատերազմ, լարվածություն շփման գծում, եւ բոլոր թերություններով հանդերձ` նախկին կառավարության ձեռքբերումները շատ ավելի շատ էին, քան բացասականը:
- ԲՀԿ-ն նախապես հայտարարել է, որ չի մասնակցելու կառավարության ծրագրի քվեարկությանը...
- Դա իրենց գործն է:
- Բայց ինչպես կարելի է լինել քաղաքական դաշտում եւ չմասնակցել լուրջ գործընթացներին:
- Նրանք չմասնակցեցին նախագահական ընտրություններին` չզարմացաք, իրենց առաջադրված օրենքին չքվեարկեցին` չզարմացաք, հիմա չեն ցանկանում կառավարության ծրագրին մասնակցել` ինչո±ւ եք զարմանում:
- Ոչ թե զարմանում ենք, այլ ուզում ենք հասկանալ, երբ երկրում կարեւոր հարցեր են քննարկվում, իսկ իրենք հանդիսանալով երկրորդ ուժ, որեւէ բանի չմասնակցելով` քաղաքական դաշտում մնալու իմաստը ո±րն է:
- Չգիտեմ, լավ կլինի իրենց հարցնեք, մեր օրակարգն այնքան հարուստ է, որ ժամանակ չունեմ դրանով հետաքրքրվելու:
- Կարելի± է ասել, որ դա բնավորություն է:
- Չեմ կարող ասել, հարցն ուղղեք իրենց խոսնակին, պատգամավորներին: Համենայնդեպս, մենք պատրաստ ենք լսել ցանկացած կառուցողական քննադատություն:
- Պարոն Շարմազանով, ըստ Ձեզ, սովետի հոտը վա±տ հոտ էր: Երեկ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը վաստակավորի կոչման կառավարության նոր նախագծին այդպես արձագանքեց` ասելով, որ դրանից սովետի հոտ է գալիս:
- Ըստ իս, ամենալավը դա անկախ Հայաստանի հոտն է:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում