ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՓԼԱՏԱԿՆԵՐԸ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍՔԸ

Արխիվ 12-16

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՓԼԱՏԱԿՆԵՐԸ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՏԵՍՔԸ


Մեր վերջին համարներից մեկում առիթ ունեցել էինք ներկայացնել ենթադրություն, որ Դոնեցկ-Լուգանսկի հանրաքվեներից հետո, թերեւս արդեն պայմանականորեն ասածª Ուկրաինայի հարավ-արեւելյան այդ տարածաշրջանների զինված ուժերը սկսելու են իրեն շատ ավելի վստահ զգալ եւ փորձելու են պատերազմում ստրատեգիական նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել: Դրանից հազիվ մեկ-մեկուկես օր անց արդեն գրեթե պաշտոնապես Նովոռոսիայի հանրապետության վերածված Արեւելքի բանակը հայտարարեց, որ նախապատրաստվում է անցնել հարձակողական գործողությունների:
ԴՈՆԵՑԿ-ԼՈՒԳԱՆՍԿՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ
ՊԱՏԵՐԱԶՄԻ


Ավելի կոնկրետª Դոնեցկի բանակի գլխավոր հրամանատարիª Իգոր Ստրելկովի տեղակալ Սերգեյ Զդրիլյուկը, հասկանալի է, ողջ հրամանատարության անունից նախօրեին 24-ժամյա վերջնագիր ներկայացրեց Կիեւինª պահանջելով իրեն ենթակա բանակային ստորաբաժանումներն ու ՙԱջ սեկտորի՚ ջոկատները հեռացնել նորաստեղծ հանրապետության տարածքից: Հակառակ պարագայում Զդրիլյուկը սպառնում է, որ ետ չքաշված զորամիավորումները կոչնչացվենª անկախ այն բանից, թե. ՙՈվքեր կլինեն ընդդեմ մեզª 19-ամյա զորակոչային պատանինե±րը, թե պրոֆեսիոնալ զինվորականները կամ, հատկապես, օտարերկրյա մասնավոր ռազմականացված կազմակերպությունների ներկայացուցիչները՚: Այդ նպատակով նախատեսված Դոնեցկի բանակի ՙհետախուզական-դիվերսիոն խմբերը պատրաստ են այդ գործողություններին, մասամբ էլ արդեն իսկ տեղակայված են դիրքերում՚:
Այն, որ ուկրաինական դե ֆակտո իշխանությունների մտքով անգամ չի անցնի ուշադրություն դարձնել արեւելյան բանակի վերջնագրին, իսկ Դոնեցկն էլ չի հապաղի գրոհել, պարզ էր ի սկզբանե: Իսկ սա, իհարկե, նշանակում է, որ ռազմական այս հակամարտությունը թեւակոխում է որակապես նոր փուլ, եւ հարց է, թե կողմերից որի± հաղթանակի շանսերն են նախապատվելի:
Ռազմական հակամարտության այս շաբաթներին Արեւելքի բանակի թվակազմի եւ սպառազինության մասին քիչ բան էր հայտնի: Սակայն վերջին օրերին որոշակի տվյալներ սկսել են ի հայտ գալ, ըստ որոնց Դոնեցկի ենթակայության տակ կա առնվազն 10 հազարանոց բանակª բաղկացած հիմնականում բավարար ռազմական պատրաստվածություն ունեցող մարտիկներից: Իսկ 3-4 հազարանոց հիմնական կորիզի համար էլ բավարար ռազմական պատրաստվածություն ասվածը շատ մեղմ կլիներ:
Իսկ ահա Դոնեցկի ուղղությամբ գործող Կիեւի մարտիկների ընդհանուր թվաքանակը նույնպես գնահատվում է մոտավորապես 10 հազարի կարգի: Դրա զգալի մասը ուկրաինական բանակի զինվորականներն են, ովքեր, փոքր բացառությամբ, ունեն բավականին թույլ պատրաստվածություն ու Դոնեցկի նկատմամբ բավականին լոյալ վերաբերմունք: Մոտ 3,5-4 հազարի կարգի է գնահատվում ուկրաինական տարբեր ծայրահեղական կազմակերպությունների ¥հիմնականում ՙԱջ սեկտորի՚¤ ներկայացուցիչների թվակազմը, սակայն քիչ թե շատ լուրջ ռազմական պատրաստվածություն ունեցողների թիվն այստեղ մի քանի հարյուրից ավելի չի գնահատվում: Նախնական տվյալներով մոտ 300-400-ի կարգի էլ օտարերկրյա վարձկաններն են: Սրանք, իհարկե, որոշ պատրաստվածություն ունեն, բայց մեծ հարց է, թե հանուն բավականին մեծ վարձատրության Ուկրաինա հասած այդ անձիք իրենց ինչպես կդրսեւորեն, երբ կյանքները լրջորեն վտանգելու իրավիճակի առաջ հայտնվեն:
Ամեն դեպքում փաստ է, որ արդեն շաբաթներ շարունակվող հարձակումների ժամանակ Կիեւի ուժերը, ունենալով տեխնիկական էական առավելություն, անգամ մեկ շենք չեն վերցրել արեւելյան բանակից, ինչը նշանակում է, որ ինչպես մարտիկների անձնական պատրաստվածությամբ, այնպես էլ, ինչը տվյալ դեպքում հսկայական նշանակություն ունի, բարոյահոգեբանական մակարդակով արեւելյան ուժերն էականորեն գերազանցում են Կիեւի զորքերին:
Մյուս կողմից էլª Կիեւի տեխնիկական առավելությունը ¥զրահատեխնիկայի, հրթիռահրետանային զինատեսակների, օդուժի¤ Դոնեցկի նկատմամբ ակնհայտ է: Բայց տեխնիկային լավ թե վատ` հիմնականում տիրապետում է ուկրաինական բանակը, որը, կրկնում ենք, մեծ մասամբ նախընտրում է պատերազմից հնարավորինս հեռու մնալ: Այն չափով, որ նախօրեին, երբ ծայրահեղականները Կրամատորսկի ուղղությամբ փորձում էին բանակին ստիպելª գնալ հարձակման, արդյունքում սկսեցին ՙդաշնակիցներն՚ իրար վրա կրակել: ՙԱջ սեկտորի՚ անդամներն էլ հազիվ են ավտոմատ բռնել սովորել եւ նրանցից պահանջել հմտորեն ՙԳրադ՚, հրետանի կամ տանկեր կիրառել, անիմաստ զբաղմունք կլիներ: Էլ չասած, որ Կիեւի ուժերի դեմ Դոնեցկի բանակը պատրաստվում է գերազանց պատրաստվածություն ունեցող ՙհետախուզական-դիվերսիոն՚ խմբերի միջոցով կռվել, իսկ այդ տակտիկայի պարագայում ՙԳրադից՚ եւ հրետանուց առանձնապես օգուտ չկա: Հաշվի առնելով նաեւ, որ իր դոնցեկյան խմբավորումը համալրելու համար Կիեւը, գործնականում, չունի անհրաժեշտ ուժեր, դժվար չէ կռահել, որ արեւելյան բանակը էական հաջողություններ կարձանագրի, ինչը, կարծում ենք, արդեն ամենամոտ օրերս տեսանելի կդառնա: Առավել եւս, որ առաջին քայլերից մեկը, թերեւս, կլինի Ռուսաստանի հետ ունեցած սահմանային անցակետերը արեւելյան ուժերի վերահսկողության տակ առնելը, իսկ թե այս իրավիճակում ՌԴ-ի հետ ոչ միայն ռազմական, այլեւª տնտեսական եւ հումանիտար առումներով ինչ առանցքային փոփոխության կարող է ենթարկվել ողջ ռազմավարական իրավիճակը, դժվար է չնկատել:

ՀԱՐՎԱԾ ԴՈԼԱՐԻ ԳԵՐԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ

Այն, որ իրադարձությունների նման հավանական զարգացմանը ԱՄՆ-ը կպատասխանի եւ այդ պատասխանը առաջին հերթին նոր պատժամիջոցների տեսքով ուղղված կլինի Ռուսաստանին, ենթադրելի է: Բայց սրա հետ մեկտեղ նկատենք, որ վերջին օրերին, անկախ ուկրաինական զարգացումներից, ռուս-ամերիկյան այս գլոբալ ՙպատերազմն՚ սկսում է էականորեն այլ երանգներ ստանալ: Չինաստանը, որ այս ամբողջ ընթացքում, այսպես ասենք, որոշ ռուսական թեքվածությամբ, այնուամենայնիվ չեզոք դիրքորոշում էր հայտնում, վերջին ժամանակներս սկսել է շատ ավելի կոնկրետացնել իր տեսակետը: Նախª օրեր առաջ հայտարարվեց, թե չինական ընկերությունները պատրաստվում են մասնակցել Կերչի նեղուցով Ռուսաստանը Ղրիմին կապող կոմունիկացիաների կառուցման աշխատանքներին: Նախօրեին էլ Պեկինն ԱԳ փոխնախարար Չեն Հոպինի միջոցով  հստակեցրեց իր տեսակետն ուկրաինական այս ողջ պատմության նկատմամբ. ՙԻնչ վերաբերում է Ուկրաինայում բռնությունների ներկայիս բռնկմանը, ապա ես կարծում եմ, որ դա տեղի ունեցավ Մայդանում անկարգությունների եւ պրովոկացիոն գործընթացների միջոցով լեգիտիմ իշխանության ապօրինի տապալման  արդյունքում... Դա հանդիսանում է ճգնաժամի ուղղակի պատճառը՚: Չին նախարարը մեղադրանքների սլաքն ուղղակիորեն ուղղեց Վաշինգտոնի դեմ. ՙՉի կարելի հաշվի չառնել արտաքին ազդեցությունը: Առաջին հերթին ԱՄՆ-ի եւ արեւմտյան պետությունների կողմից, որոնք փորձում են ներազդել Ուկրաինայի վրա՚:
Բնականաբար պատահական չի կարող լինել, որ այսքան միանշանակ տեսակետ Պեկինը հնչեցրեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Չինաստան կատարելիք այցից հաշված օրեր առաջ: Այն էլ երբ Ռուսաստանը պաշտոնապես հայտարարում է իր արտաքին առեւտրային պայմանագրերը եւ, հատկապես, նավթի եւ գազի վաճառքը ռուբլու գոտի տեղափոխելու մասին: Դա ԱՄՆ-ի համար կդառնա իսկական մղձավանջ, եթե ՌԴ նախագահի այցի ժամանակ դոլարից հրաժարվելու այս քաղաքականության հետ կապված թեկուզեւ մասնակի պայմանավորվածություններ ձեռք բերվեն Պեկինի հետ: Չինական արտգործնախարարության հիշատակված հայտարարությունը, անշուշտ, հուշում է, որ Պեկինն իրեն հստակորեն տեսնում է այն նոր աշխարհաքաղաքական բարիկադների նույն կողմում, որոնք առաջացան ուկրաինական ճգնաժամի արդյունքում: Առավել եւս, որ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ծայրահեղորեն սրվել են չին-ամերիկյան հարաբերությունները: Խոշոր հաշվով, վերջերս հայտնի դարձավ, որ արդեն այս տարվա ընթացքում չինական տնտեսությունը առաջ է անցնելու ամերիկյանից, իսկ դա նշանակում է, որ թիվ 2 տնտեսության դերում լինելովª ԱՄՆ-ն արդեն պետք է սկսի կամաց-կամաց պատրաստվել դոլարի բացարձակ հեգեմոնիայից զրկվելուն: Այսինքն` ինչքան էլ ԱՄՆ-ը ներկայումս իր հիմնական հակառակորդի դերում փորձում է ներկայացնել Ռուսաստանին, իրականում Վաշինգտոնի թիվ մեկ թշնամին Պեկինն է: Արդյունքում, ինչքան էլ ուկրաինական ճգնաժամի հետ կապված Ռուսաստանի համար է կարեւորվում Չինաստանի աջակցությունը, այնքան էլ չինացիներն են զգում ռուսների կարիքը կամ, առնվազն, չեզոքությունը ԱՄն-ի հետ գլոբալ տնտեսական պատերազմում: Իսկ դա նշանակում է, որ պայմանավորվածությունները, որ ձեռք կբերվեն ՌԴ նախագահի չինական այցի ժամանակ, թերեւս կունենան բազիսային նշանակություն այն նոր աշխարհակարգում, որն աստիճանաբար ուրվագծվում է Ուկրաինայի փլատակների վրա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում