Այն, որ ՙԺառանգության՚ գլխավոր քարտուղար Ստյոպիկ Սաֆարյանը...

Արխիվ 12-16

Այն, որ ՙԺառանգության՚ գլխավոր քարտուղար Ստյոպիկ Սաֆարյանը պառաված ջադուի բառապաշարով գռեհկորեն վիրավորեց Ինգա եւ Անուշ Արշակյաններին այն բանի համար, որ զզվում են Կոնչիտայից, բնականաբար, արժանացավ ՙՖեյսբուքի՚ հայկական հատվածի բուռն ընդվզման: Երեւի թե, սույն կոնչիտասեր վայ-քաղաքական գործիչը նախորդ բոլոր տարիներին այդքան հայհոյանք եւ թուքումուր չէր կերել, քան այս վերջին երկու օրվա ընթացքում: Անշուշտ, նրան տեղն էր, բայց մեզ զարմացրեց ոչ թե այդ ղզիկի արարքը ու հանրության համարժեք զայրալից արձագանքը, այլ ՙԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ՚ ՌԱԴԻՈԿԱՅԱՆԸ: ԱՄՆ քարոզչամիջոց հանդիսացող սույն ՙսուպեր անկախ՚ հիմնարկը, հրավիրելով Ինգային եւ Անուշին ֆեյսբուքյան ասուլիսի, զարմանալիորեն շատ դանդաղկոտ էր այդ ասուլիսի էջը հայհոյանքից, ծաղրից, վիրավորանքներից, ցինիզմից ու այլ գարշանքից մաքրելու գործում: Դե պարզ է, որ դանդաղկոտությունը միտումնավոր էր, բայց մեզ ապշեցրեց, թե ինչ քանակի մարդկային թափոն կա մեր երկրում, որ այդքան հեղեղել էին ասուլիսի էջը ամենազազրելի տականքությամբ: Չնայած չկա չարիք, առանց բարիքի, բոլորն ինքնաբացահայտվեցին, եւ հանգիստ կարելի է կազմել սեւ ցուցակները, որպեսզի պարզ լինի, թե ումից պետք է մաքրել կարեւոր պետական եւ հանրային կառույցները: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, այնուամենայնիվ, կհորդորեմ ՙԱզատություն՚ ռադիոկայանի հայկական ծառայության անձնակազմին` անկախ նրանից, որ իրականում ազատ չեն եւ իրագործում են ԱՄՆ քաղաքականությունը, ձեռնպահ մնալ բուն ասուլիսը Ինգա եւ Անուշի նկատմամբ աուտոդաֆեի վերածելու գայթակղությունից: Ի վերջո, քայլում եք նույն փողոցներով, ինչ մենք, Հայաստանն էլ փոքր երկիր է, մենք էլ լավ հիշողություն ունենք: Այնպես որ, վարվեք այն ձեւով, որպեսզի հետո նեղանալ չլինի...
Քանի որ խոսք գնաց լրատվական դաշտի մասին, հարկ ենք համարում անդրադառնալ եւ Արամ Աբրահամյանի ղեկավարած դեղին մամուլի հարձակումներին ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի բարձրաստիճան սպաներից մեկի` ՆՈՐԱՅՐ ԱՄԻՐԽԱՆՅԱՆԻ դեմ: Քանի որ բանակի գործերով միշտ հետաքրքրվում եմ, ունեմ զինվորական ընկերներ, բավականին արագ իմացա, որ Ամիրխանյանը պատերազմի բովով անցած լավագույն սպաներից մեկն է, ում հաջողվում է բավականին արագ կարգուկանոն հաստատել նույնիսկ ամենապրոբլեմային զորամասերում: Չգիտեմ, ով էր զբաղվում անձնական հաշիվ մաքրելով, սակայն այդ դեղին ԶԼՄ-ն թողարկումից թողարկում տիրաժավորել է այդ սպայի վերաբերյալ ամենաաներեւակայելի, ճղճիմ բամբասանքները, հարգարժան գնդապետին ներկայացնելով գազանի կերպարանքով, վերջում էլ հաջողացնելով մեյդան բերել այն սուտը, իբր զինվորները այրել են նրա ավտոմեքենան: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, մնում է ընդամենը մեկ բան ասել` ամոթ է լրատվական տարածքը վերածել ճղճիմ անձնական հաշիվներ մաքրելու միջոցի:
Շատերը դիտել են կինոռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր ՀՈՎԻԿ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ՙՄատենադարան՚ հրաշալի ֆիլմաշարը: Սակայն, ճիշտն ասած, փոքր-ինչ զարմացանք եւ տխրեցինք, երբ հայտնաբերեցինք այդ հարգարժան արվեստագետի դատողութունները քաղաքականության մասին. ՙԵրկիրը կարելի է ղեկավարել օրենքներով եւ կարելի է ղեկավարել ինչպես Ստալինը, երբ ոչ մի օրենք գոյություն չուներ... Իմ կարծիքով, Սերժ Սարգսյանը թույլ ղեկավար է... Ես կուզենայի ուժեղ ղեկավար, բայց այն պայմանով, որ այդ ուժն ինքը գործադրեր ոչ թե խեղճ ժողովրդի, այլ ունեւորների վրա՚: Զարմանալի է, ինչո±ւ վերջերս մարդիկ այդքան սիրում են զբաղվել ոչ իրենց գործով, եւ մտնում են անպայման հենց քաղաքականության ոլորտը: Ինչեւէ, ավելի լավ է քաղաքական դատողությունների վրա անիմաստ ծախսած ժամանակը հարգելի արվեստագետը ծախսի հենց իր բուն գործի` ֆիլմերի ստեղծման վրա: Անշուշտ, քաղաքացիական դիրքորոշում պետք է ունենան բոլորը, բայց հենց քաղաքացիական դիրքորոշում, այլ ոչ թե իրար հակասող քաղաքական պնդումների աջաբսանդալ:  
Շատ է տարածված այն թեւավոր խոսքը, թե փողը կեղտ է: Գիտնականները պարզել են, որ մեկ ԹՂԹԱԴՐԱՄԻ վրա հնարավոր է հայտնաբերել մինչեւ 26 հազար վիրուսներ եւ վնասակար այլ միկրոօրգանիզմներ: Հիմա դա շա±տ է, թե` քիչ: Դա չգիտենք, բայց, այնուամենայնիվ, մի զարմանալի փաստ` թեեւ տասնամյակներով բժիշկները հորդորում են փողին դիպչելուց հետո անպայման լվացվել, սակայն այդ խորհրդին հետեւում են ընդամենը 20 տոկոսը, ու ինչ-որ չենք լսել, որ թղթադրամները կամ մետաղադրամները որեւէ համաճարակի պատճառ լինեն: Մինչդեռ դա այն է, ինչի հետ ամեն օր շփվում է համայն մարդկությունը, եւ եթե այդ միկրոօրգանիզմները իրոք լրջորեն վտանգավոր լինեին, երեւի թե, մարդկությունը վաղուց կկործանվեր: Այնպես որ, զարմանալով հանդերձ, պետք է արձանագրենք` մի հավատացեք, թե փողը կեղտ է: Փողն, իրականում, բարձրացնում է մարդու ազատության աստիճանը, ընդլայնում գործելու հնարավորությունները, բայց մի պայմանով` եթե փողին գերի չես, եթե այն միջոց է, այլ ոչ թե` նպատակ ու առավել եւս կուռք: Իսկ այդպիսի կուռք պաշտողներ մեր հայրենակիցների մեջ ցավոք շատ կան:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում