ԳԱԶԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆ ՙՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ Է ԲԱԶՄԱԾԱՎԱԼ ՆՅՈՒԹԵՐ՚
ՙՄայիսի 29-ին, ըստ իս, խոսակցությունը կգնա Մաքսային միության կամ Ազատ տնտեսական գոտու հիմնարար փաստաթղթի ստորագրելու մասին՚,- մեզ հետ զրույցում ասաց ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆԸ: - ՀՀ նախագահը դեռ անցած տարվա սեպտեմբերի 3-ին է հայտարարել Հայաստանիª Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին: Մեզ հիմա մնացել է, որ ավարտին հասցնել այդ գործընթացը: Եթե կլինի նոր փաստաթուղթ Եվրասիական միության շրջանակներում ավելի խոր ինտեգրման նպատակով, ապա դրա հետ կապված ստորագրման խնդիրը նոր կդնենք քննարկման:
Ներկա պահին ՄՄ-ին անդամակցելու գործընթացները ավարտական փուլում են: ՙՃանապարհային քարտեզով՚ նախատեսված միջոցառումներն ավարտված են եւ մնում է այդ աշխատանքը վերջնականապես համաձայնեցնել Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից: - Պարոն Այվազյան, Դուք նաեւ հայտնի` գազի հանձնաժողովի անդամ եք: Ինչ ընթացքի մեջ են աշխատանքները, ինչպե±ս կգնահատեք մինչ այսօր կատարվածը: - Աշխատանքային խմբերը գործում են, ուսումնասիրում են բազմածավալ նյութեր, ուղարկել ենք մոտավորապես 80-90 տարբեր հարցումներ: Կարող եմ ասել, որ որոշ պատասխաններ սպառիչ չեն: Պատասխանները նաեւ փորձագետների մակարդակով կուսումնասիրվի, եւ միայն եզրակացություններից հետո մենք կներկայացնենք արդյունքները: