ՙՀԱՅԱՍՏԱՆԻª ՄՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է՚
Արխիվ 12-16ՙՀԱՅԱՍՏԱՆԻª ՄՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է՚
Ինչպես հայտնի էª օրերս Երեւանում տեղի ունեցավ ՀՀ ֆինանսների նախարարի, Ռուսաստանի Դաշնության ու Վրաստանի մաքսային ծառայությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ ապրանքների տարանցիկ ձեւակերպումների հստակեցման հետ կապված խնդիրներ: Խոսքը, հասկանալի է, Հայաստանիª Մաքսային միությանն անդամակցության դեպքում իրականացվելիք բեռնափոխադրումների տեխնիկական խնդիրների պարզեցման մասին է:
Հանդիպման արդյունքում հարցն ուսումնասիրելու եւ լուծումներ առաջարկելու նպատակով ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ: Սակայն այս պատմության ամենահետաքրքիր կողմն այն է, որ մոտավորապես մեկամսյա ժամկետում այս խնդիրները պետք է սկսեն իրենց լուծումներն ստանալ: Իսկ դա նշանակում է, որ ՄՄ-ի շրջանակներում Վրաստանի տարածքով տարանցիկ բեռնափոխադրումների հարցի կանոնակարգումը նման արագությամբ լուծելու հրամայական կա, ինչը հիմք է տալիս ենթադրել, որ արդեն առնվազն երկու-երեք ամսից հետո այդ կարգի բեռնափոխադրումներ են լինելու: Այսինքն, որ մինչ այդ Հայաստանը կանդամակցի ՄՄ-ին:
Ամեն դեպքում, այս զարգացումների հետ կապված պարզաբանումներ խնդրեցինք ՊԵԿ նախագահի տեղակալ Վարդան Միրումյանից, ով տեղեկացրեց.
- Ճանապարհային քարտեզով միջոցառումները իրականացվում են: Հայաստանիª Մաքսային միություն ընդգրկվելու գործընթացն ավարտական փուլում է: Հիմա մենք արդեն քննարկում ենք անդամակցության պայմանագրի նախագիծը: Պետք է նշեմ, որ ամբողջ գործընթացը իրականացվում է Էկոնոմիկայի նախարարության կողմից եւ ՊԵԿ-ը ընդամենը մի բաղադրիչի մասով է զբաղվում` դա Մաքսային միության հետ տեղեկատվական համակարգչային ներդաշնակեցումն է: Ամեն դեպքում նախատեսվում է, որ 2015թ. հունվարից ՀՀ-ն արդեն կլինի ՄՄ լիարժեք անդամ:
ԴՐՈՇՄԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՙԻՆՉ-ՈՐ ՏԵՂ
ՍՏՎԵՐ ԲԱՑԱՀԱՅՏԵՑ՚
-Գանք մեր ներքին հարցերին: Այս օրերին ԱԺ-ում քննարկվում է մի շարք նոր ապրանքատեսակների վրա դրոշմապիտակներ փակցնելու հարցը, ինչը առաջ է բերել տարաբնույթ մեկնաբանություններ: Բայց մինչ այս` կային որոշ ապրանքախմբեր, որոնց վրա վերջին ժամանակներս փակցվում էին դրոշմապիտակներ: Ի±նչ է ցույց տալիս այդ փորձը գոնե ձեր գերատեսչության մասով:
- Այդ օրենքի ուժով ՊԵԿ-ը ինչ-որ տեղ ստվեր բացահայտեց:
- Կարո±ղ եք նշել, թե հատկապես որ ուղղությունների մասին է խոսքը կամ որ ընկերությունների հարկերն են ավելացել:
- Կարծում եմ` ջուր, հանքային ջուր, գարեջուր, հյութեր, ինչպես նաեւ մինչեւ 9 տոկոս սպիրտային խմիչքներ արտադրող ընկերությունների:
- Դուք նշեցիք, որ այդ օրենքի կիրառումը ստվեր բացահայտեց, կան ընկերություններ, որոնք պատժվել են:
- Եթե ներկայացրել են իրենց հարկային հաշվետվությունները եւ արտացոլել են իրենց իրացման շրջանառությունները, ինչի± համար պետք է պատժվեն:
- Բայց չէ± որ, եթե դրոշմապիտակներով պայմանավորված կա վճարած հարկերի աճ, ապա ենթադրելի է, որ նախորդ տարիներին` մինչ այդ օրենքի կիրառումը այդքան եկամուտ ցույց չեն տվել:
- Նախորդ տարիների եկամուտների արձանագրման հետ կապված` իրավական հիմքերը բավականին թույլ են: Այսինքնª այսօր հարկային հսկողությունը հետեւյալ կերպ է իրականացվում. բացահայտեցիր, արձանագրեցիր, ուրեմն կկրի պատասխանատվություն, չբացահայտեցիր, չարձանագրեցիր կամ հնարավոր չեղավ դա անել օրենսդրական գործիքների բացակայության պատճառով, էլ հնարավոր չի լինի հետադարձ ուժ տալ: Այսինքնª յուրաքանչյուր դեպքում գործիքի կիրառությունը սկսում է այն պահից, երբ դա իրավական ուժ է ստանում:
- Ներկայումս, նոր դրոշմապիտակների հետ կապված կա մտավախություն, որ դա կարող է բերել որոշակի թանկացումներ, ընդ որում ոչ թե բուն դրոշմանիշը փակցնելու պատճառով, այլ նրա, որ տնտեսվարողները ստիպված են լինելու կրճատել ստվերը:
- Տեսականորեն իհարկե հնարավոր է` հաշվի առնելով ստվերային շրջանառությունների կրճատման հաշվին տնտեսվարող սուբյեկտները, խոշոր բիզնեսները հարաբերականորեն ավելի շատ հարկեր են վճարելու: Բայց եթե խոշոր բիզնեսը հրաժարվի իր շահույթի, միգուցեª նաեւ գերշահույթների մի մասից, ինչը կարծում եմ, որ տրամաբանական եւ օրինաչափ կլինի, գների թանկացման մասին խոսք չի կարող լինել:
- Այս օրինագծի հիմնական նպատակը ո±րն եք համարում:
- Իրացման շրջանառությունների ճիշտ հայտարարագրումը, եկամուտների ապահովումը եւ հավասար մրցակցությունը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

