ՀՀՇ-ԱԿԱՆՆԵՐՆ ԱԶԱՏ ԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱԿԱՊՈՒՏԻՆՅԱՆ ՑՈՒՅՑԻՆ
Ընդամենը մի քանի օր անց` մայիսի 18-ին, տեղի կունենա, այսպես կոչված, հակապուտինյան հանրահավաքը: Թեպետ այն իրենից որեւէ լուրջ բան չի ներկայացնում, սակայն այնուամենայնիվ նորաստեղծ ՀՀՇ-ի հիմնադիրներից մեկից` ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆԻՑ, ճշտեցինք, թե արդյոք նրա թիմակիցները կմասնակցեն այդ հանրահավաքին:
- Մեզ մոտ նման հարցերը դրվում են հետեւյալ հիմքի վրա. մեր կուսակիցները մշտապես ազատ են մասնակցելու ցանկացած միջոցառման, որին նպատակահարմար են գտնում: Երբեւէ որոշում չի կայացվում` ինչ-որ բանի մասնակցելու հետ կապված: Որոշում կայացվում է միայն մեկ դեպքում, եթե միջոցառումը մենք ենք կազմակերպում: - Նորաստեղծ ՀՀՇ-ն քաղաքական ասպարեզում չի նկատվում, որն է խնդիրը: - Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է, եթե այլ կուսակցություններ ասպարեզում շատ են երեւում, ուրեմն, կարծում եմ, որ մենք իրոք խնդիր ունենք, սակայն ես չեմ գտնում, որ այսօր որեւէ կուսակցություն ասպարեզում շատ լուրջ կերպով նկատվում է: - ՀՀՇ-ն որ փուլում է գտնվում, ինչ գործունեություն է ծավալում: - ՀՀՇ-ն գտնվում է կուսակցական շինարարության փուլում: