ՙԻՀԱՐԿԵ, ԽՆԴԻՐԸ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԷՐ, ԲԱՅՑ...՚

Արխիվ 12-16

ՙԻՀԱՐԿԵ, ԽՆԴԻՐԸ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՈՒՄՆ ԷՐ, ԲԱՅՑ...՚

Երեկ Ազգային ժողովում 67 կողմ, 18 դեմ եւ 29 ձեռնպահ քվեարկությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց ՙկուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ անելու կառավարության նոր օրինագիծը: Բացի ՀՅԴ-ից, ընդդիմությունը` ՕԵԿ-ը, ՀԱԿ-ն ու ՙԺառանգությունը՚, օրինագծին դեմ քվեարկեցին: Իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն մնացին ձեռնպահ: Եվ ըստ էության, մի քանի ամիս հանրության առաջ ծառացած խնդիրը լուծվեց բացառապես ՀՀԿ-ի շնորհիվ: Հիշեցնենք, որ օրենքի այս փոփոխությամբ, այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում, որպեսզի պարտադիր կերպով իրենց աշխատավարձերից հինգ տոկոս պահվի, սեփական դիմումի համաձայն` կարող են հրաժարվել դրանից: Խնդրի լուծման այս տարբերակին, կարծես թե, դեմ չեն նույնիսկ ՙԴեմ եմ՚ քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները, մինչդեռ զարմանալիորեն նորաթուխ ընդդիմադիր ՙՕրինաց երկիր՚ խմբակցությունը համառորեն շարունակում է դեմ լինել, ինչն էլ արտահայտեց քվեարկությամբ: Այս մասին ՙԻրավունքը՚ զրուցեց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ.
-Մենք ի սկզբանե ասել էինք, որ ՙպարտադիր՚ բաղադրիչը պետք է դուրս գա: Վերջին ժամանակահատվածում այդ մասին ասացինք նաեւ հրապարակային եւ դրանից առաջ էլ բազմաթիվ անգամ մեր դիրքորոշումն արտահայտել ենք: Այս դեպքում, երբ կառավարությունը բերեց օրենքի փոփոխության նախագիծ, այդտեղ համապատասխան հոդվածում նշվում է, որ քաղաքացին կարող է դիմում գրել, որպեսզի իրենից չգանձվի հարկադիր պարտադիր կուտակայինը, իսկ մեր դիրքորոշումը այլ է: Ելնելով այն մոտեցումներից, որոնք արդեն իսկ արտահայտել ենք, առաջարկում ենք օրենքի մեջ կատարել փոփոխություն, որպեսզի քաղաքացուց կուտակային հիմնադրամում գանձում կատարվի իր դիմումի համաձայն, եւ սա ավելի մեծ չափով է համապատասխանում սկզբունքին: Այսինքն` սրանք տարբեր մոտեցումներ են, մի դեպքում խոսքը վերաբերում է բացասական մոտեցման, որին քաղաքացին ասում է` ոչ,  իսկ երկրորդ դեպքում գանձումը թողնվում է քաղաքացու կամքին: Սա է մեր մոտեցման հիմքերը: Եվ մենք ներկայացրինք օրենքում փոփոխության մեր առաջարկությունը, մինչ այդ էլ, առաջին ընթերցման ժամանակ քվեարկել էինք ձեռնպահ` ներկայացնելով մեր դիրքորոշումները: Սակայն կառավարության կողմից մեր առաջարկությունները չընդունվեց:
- Ինչպես օրենքի փոփոխության քննարկման ժամանակ պարզվեց, ՕԵԿ-ի առաջարկությունը ուշացումով էր ընդգրկվել եւ զուտ տեխնիկական խնդիր էր:
- Ամեն դեպքում, գործադիր իշխանությունը իր դիրքորոշումը արտահայտեց, իսկ թե տեխնիկապես ինչն էր պատճառը, ես չեմ ուզում այդ խնդրին անդրադառնալ: Մեր մոտեցումը սա էր, որովհետեւ դա շատ ավելի ճիշտ է:  Մենք ի սկզբանե այդ մոտեցումն արտահայտել էինք եւ ասել, որ ներկայացնում ենք օրենքում փոփոխություն: Մեր առաջարկած փոփոխությունը չընդունվեց, համապատասխան եղավ նաեւ մեր դիրքորոշումը:
- Այս դեպքում կարեւորը հարցի լուծումը չէր, թե ՕԵԿ-ի առաջարկն ընդունելը սկզբունքի հարց էր:
- Նախեւառաջ այստեղ փոխկապակցված երեւույթներ են: Իհարկե, խնդիրը հարցի լուծումն էր, բայց միաժամանակ ի±նչ մեխանիզմով հարցի լուծումը: Մենք կարծում ենք, որ այստեղ դիմում գրելը բազմաթիվ, այդ թվում եւ հոգեբանական գործոնների հետ է առնչվում: Այսինքն` երեւույթը շատ ավելի խորն է, քան զուտ մեխանիկական ընկալումը, եւ սրանից ելնելով` մենք արձանագրեցինք մեր մոտեցումները, որը եւ դրանից առաջ էլ էինք արտահայտել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում