ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՙՍԿՎԱԶՆՅԱԿ՚ Է
Արխիվ 12-16ՈՐՈՇ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՙՍԿՎԱԶՆՅԱԿ՚ Է
ԱԺ պատգամավորների վրա արտահերթ նիստերը սովորաբար բացասաբար են ազդում, դրա վառ օրինակն էր երեկվա ՙքաղաքական սկվազնյակը՚: ՙՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին՚ օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ոճին համապատասխան քննադատական մոտեցում ցուցաբերեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ասելով, թե օրենքի հետ կապված` որոշ դրույթներից սովետիզմի հոտ է փչում: Տիկնոջ նման արձագանքին ի պատասխան` ՙԺառանգությունից՚ վաղուց հրաժարված Ալիկ Արզումանյանը նշեց. ՙՍովորաբար, եթե տհաճ հոտեր են գալիս, պատուհաններն են բացում՚: Օրենքի հետ կապված լուրջ քննարկումը հարամ չանելու համար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կեսկատակ-կեսլուրջ նկատեց եւ թեման փակված համարեց` հավելելով. ՙՊատուհան բացելը լավ է, սակայն երբ երկու պատուհան է բաց լինում, սկվազնյակ է լինում՚:
ՍՈՍԵ ՉԱՆԴՈՅԱՆ

