ԶԻՆՎՈՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԴԱՎԻԹԸ «ԱՆՇԱՐԺԱՑԱԾ ՊԱՌԿԱԾ Է»

Արխիվ 12-16

ԶԻՆՎՈՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ԴԱՎԻԹԸ «ԱՆՇԱՐԺԱՑԱԾ ՊԱՌԿԱԾ Է»

Նոյեմբերյանի զորամասում նախորդ տարի սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը, ով գտնվում է Վանաձոր քրեակատարողական հիմնարկում, շարունակում է հացադուլը,  կարել է բերանը: Այս մասին <Իրավունքի> հետ զրույցում ասաց Դավիթ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:

- Արդեն ութերորդ օրն է Դավիթը հացադուլի մեջ է, եւ քիչ առաջ եղբոր հետ խոսեցի, ասաց, որ այսօր վիճակն ավելի վատ է: Անշարժացած պառկած է, խիստ սահմանափակ են շարժումները, չգիտեմ ինչ կլինի եթե այսպես շարունակվի: Նա դժգոհում է ծայրահեղ անարդար դատավարությունից, քանի որ ոչ դատախազը և ոչ էլ դատարանը փաստական ոչ մի տվյալ և ապացույց հաշվի չեն առել և անարդար դատաքննություն իրականացրել:

Հիշեցնենք, որ այս գործով մեղադրող դատախազը պահանջել էր դատարանից Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման` 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությունը) և 112-րդ հոդվածի 1-ին մասով` (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Սակայն Խաչատրյանն ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պնդում է, որ ինքը սպանելու մտադրություն չի ունեցել:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում