ՀԱԿ-Ի ԱՐԵՎ…
Արխիվ 12-16ՀԱԿ-Ի ԱՐԵՎ…
Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում` <Հանրակրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին> ՀՀ օրենքի նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԿԳ-ն նախարար Արմեն Աշոտյանին մեղադրեց, որ նա կրթության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու փոխարեն զբաղված է Հայաստանի Հանրապետական կուսակցության տեսակետներն արտահայտելով եւ կրթության ոլորտը քաղաքականացնելով, այլ կերպ ասած` հանրապետականացնելով: Հավանաբար Արամ Մանուկյանը հիշողության հետ խնդիր ունի եւ մոռացել է, որ երբ տարիներ առաջ ինքը ԿԳ նախարար էր եւ թունդ ՀՀՇ-ական, եւս քաղաքականացված էր:
Ուստի պարզելու համար, թե նրան այն ժամանակ արդյոք չէր խանգարում ՀՀՇ-ական լինելը, փորձեցինք դիմել անձամբ պատգամավորին, ով հարցը դեռեւս չլսած ասաց.
- Ես երդվել եմ <Իրավունքին> այլեւս երբեք հարցազրույց չեմ տալու, երբեք, էղավ:
Տեսնես մի օր Արամ Մանուկյանը կերդվի, որ այլեւոս զազրախոսությամբ չի զբաղվի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

