ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ԱՄԵՆԱՃԻՇՏԸ ԱՆԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԱՐՁԱՆ ԴՆԵԼՆ Է»

Արխիվ 12-16

ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ԱՄԵՆԱՃԻՇՏԸ ԱՆԴԵՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՉԻ ԱՐՁԱՆ ԴՆԵԼՆ Է»


Վերջին օրերին Խորհրդային Միության քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը տեղադրելու առաջարկը բուռն քննարկման առիթ հանդիսացավ: Կինոռեժիսոր ԷԴԳԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ կարծում է, որ քաղաքական գործիչների արձաններ տեղադրելն անիմաստ է, փոխարենը առաջարկում է դնել անդեմ արձան. «Մի լավ առաջարկ ունեմ, եթե այդ արձանը տեղադրողներն ունեն առողջ մշակութային տեսանկյուն, ինքնաիրոնյայի լավ զգացում, առաջարկում եմ` լրիվ լրջորեն, առանց կատակի, ցմահ քաղաքական գործչի արձան դնել, որը կլինի անդեմ: Աշխարհում նման բան դեռ չեն արել: Երբեւիցե դա պետք չի լինի հանել, փոխել եւ դրանով սահմանափակել` երբեւիցե քաղաքական գործիչներին չանդրադառնալ: Բոլորը թող գան, նայեն ու ասեն` ես եմ, նա է, կամ մյուսը, որովհետեւ քաղաքականությունը եւ պատմությունը այնպիսի ստոր ու կեղծ կատեգորիաներ են, որ շատ հաճախ փոխվում են` սպիտակը դառնում է սեւ, սեւը` սպիտակ: Կամ հանենք սրա արձանը, դնենք նրանը, կամ սա այսօր թշնամի է, մեկ էլ` տասը տարի հետո պարզվում է` ազգի հերոս: Դրա համար առաջարկում եմ տեղադրել մշակույթի գործիչների արձաններ, որ երբեւիցե խնդիր չունենանք հանելու: Կամ եթե դրված է` չհանենք, անգամ եթե քաղաքական գործիչ է, ես դեմ եմ դրան, որովհետեւ դա մեր պատմությունն է` լավ, թե վատ: Կամ էլ` քաղաքական գործիչների արձանները կենտրոնացնել մի տեղ, դարձնել քաղաքական գործիչների ծառուղի եւ շարել իրար կողքի` հին, նոր, իրար թշնամի եւ այդտեղով անցնելով մենք մեր երկրի պատմությունը կուսումնասիրենք, այլ ոչ թե կենտրոնացնել քաղաքի ամենալավ վայրերում: Ամենաճիշտը անդեմ քաղաքական գործչի արձան դնելն է: Բայց դրա համար պիտի խնդրենք կա՛մ Էռնեստ Նեիզվեստնիին, կա՛մ Միխայիլ Շեմյակինին` փայլուն ռուս նկարիչ, քանդակագործ, որպեսզի ինքն անի այդ քանդակը, ֆենոմենալ կլինի: Եթե Շեմյակինն արեց, ում արձանն ուզում է լինի` հանճարեղ կստացվի»:


ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում