79 ԿՈՂՄ ՁԱՅՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵՑ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Արխիվ 12-1679 ԿՈՂՄ ՁԱՅՆԵՐԻ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԵՑ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ
Այսօր Ազգային ժողովը առաջ երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը եւ դրանից բխող մի շարք գործող օրենքներում փոփոխությունների եւ լրացումների փաթեթը՝ 79 կողմ, 21 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով։ Օրենսդրական փաթեթի քննարկման հատուկ կարգի մասին ԱԺ ընդունած որոշման համաձայն՝ այն վերջնական՝ երրորդ ընթերցմամբ կքննարկվի երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում:
Քննչական կոմիտեի նախագահին կնշանակի երկրի Նախագահը՝ 6 տարի ժամկետով, վարչապետի առաջարկությամբ, իսկ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալներին՝ կոմիտեի նախագահի ներկայացմամբ: Այս պաշտոնի սահմանային տարիքը 65 տարեկանն է: ՀՀ նախագահը, սակայն, կարող է Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև երկու տարի ժամկետով:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

