ԱԶԱԳՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳԱՂՏՆԻՔՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
Արխիվ 12-16ԱԶԱԳՅԻՆ ԺՈՂՈՎՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԳԱՂՏՆԻՔՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
«Պետական գնումների մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ րացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթը, որ դեռ արտահերթ ձեւաչափով խորհրդարան էր բերել կառավարությունը, այսօր դրվեց քվեարկության եւ պատգամավորների ձայների մեծամասնությամբ ընդունվեց: Օրենքի նախագիծը ենթադրում է hատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց` ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ վարչապետի անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ գաղտնիության պայմաններում իրականացնել նրանց սննդի ձեռքբերման, կեցության եւ տրանսպորտային սպասարկման, ինչպես նաեւ արարողակարգերի հետ կապված գործառնությունները: Օրենքի նախագիծը ընդունվեց 65 կողմ, 41 դեմ, եւ 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ դեռ երեկ այս նախագծին դեմ էին արտահայտվել քառյակի ուժերը եւ ՕԵԿ-ը: Աժ նախագահ Գալուստ Սահակյանն էլ ի պատասխան ընդդիմադիրների քննադատությունների ասել էր, որ գործընթացը ոչ թե թաքուն, այլ գաղտնի է լինելու. <Գաղտնի չի նշանակում թաքուն>:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

