ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԴՆԵՊՐ ԳԵՏԻ ՀՈՒՆԸ
Արխիվ 12-16ԺԻՐԻՆՈՎՍԿԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՓՈԽԵԼ ԴՆԵՊՐ ԳԵՏԻ ՀՈՒՆԸ
Ռուսաստանյան ԶԼՄ-ները գրում են, որ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է փոխել Դնեպր գետի հունը: Սրանով նա կարծում է, որ կարող են պատժել Ուկրաինային՝ Ղրիմի ջրամատակարարումը դադարեցնելու համար։
Այս հայտարարությունը Ժիրինովսկին արել է Սմոլենսկ կատարած այցի ընթացքում, որը տեղակայված է Դնեպրի մոտ։
Նրա կարծիքով՝ գետի հունի փոփոխությունը կջրազրկի Ուկրաինան։ Նա նաև նշել է, որ մոսկովյան գիտնականներն արդեն զբաղվում են այդ նախագծով։

