ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻՑ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Արխիվ 12-16ՇՊԻՈՆՕՆԻԿՆԵՐԻՑ ՀԱՇԻՎ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Լծված տերերի շառաչուն կառքին`
Հռնդում եք դուք այդտեղ վայրահաչ.
Ժանգոտած սուսեր ձեռքերիդ պահած`
Անկում եք կարդում իմ նոր աշխարհքին:
Օ, դո՛ւք, ողբալի պնակալեզնե՛ր,
Բռնակալների մի հետին քուրջում
Կծկըված` արդյոք կարո՞ղ եք տեսնել,
Թե ինչո՛վ ենք մենք ապրում ու շնչում:
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ
"ԸՆԴԵ ՁԵԶԻ ՈՐՆ Ա ԻՍԱՆԻ ՏԵՂ ԴՆՈՒՄ"
Ժամանակների հետ գալիս են նոր քաղաքական գործիչներ, որոնք նորովի են պատկերացնում աշխարհում տեղի ունցեղ աշխարհաքաղաքական իրավիճակները, իրենց գաղափարական պատկերացմամբ` նորովի են տեսնում ազգին, ժողովրդին ծառայելու եւ նրա սոցիալ-տնտեսական իրավիճակը փոխելու կերպը: Սակայն Հայաստանի քաղաքական դաշտի մի մասը "մասնավորեցրել" են զառամյալ քաղաքական բանտարկյալները, Արեւմուտքին խոնարհաբար ծառայող գրանտակերները: Անշուշտ, բոլորի մոտ էլ լինում են գարնանային սրացումներ, սակայն որոշ քաղաքական գործիչների մոտ այն արտահայտվում է գունազարդ տեսիլքների ձեւով, իսկ մյուսներն էլ, հրապուրված են հայ դասականների քաջնազարներով, սուտլիկ որսկաններվ, կիկոսներով: Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է Օբամային ու Պուտինին ստիպել, որ ներողություն խնդրեն, Հայրիկյանն, առանց երկմտելու, կարող է իրեն համարել երկրագնդի ամենախելացի ու հզոր մարդը, որը մոլորակի միլիոնավոր մարդկանց տվել է ազատություն: Ամերիկյան "շպիոնների դարբնոց" Ֆլետչերի դիվանագիտական դպրոցի նախկին սան Վարդան Օսկանյանը Հայաստանից արտերկիր մեկնելու ճանապարհին անցնում է Ստամբուլով, ջերմ գրկախառնվում թուրք գործընկերների հետ եւ ագահաբար վայելում նրանց մաշկի գարշահոտությունը: Արեւմուտքին ծառայող հայ գործիչներն ԱՄՆ-ի դեսպանի հետ չկարողանալով Երեւանում "նարնջագույն" հեղափոխություն իրականացնել` ճարահատյալ ոչխարախուզության փառատոն են կազմակերպել:
Հայաստանի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը կարող է 30 գաղափարակիցներով Կիեւի Մայդանում "սալիդարնոստ" ցուցադրել, համակրելով Ուոլ-Սթրիթում հարություն առած Հիտլերի ու Գեբելսի նորաթուխ ֆաշիստ ճտերին` բանդերականների երաժշտության տակ ավտոդողերը գլխավերեւում պահած տրնգի պարել, իսկ երեկոները ադրբեջանցիների հետ զուբրովկայի ազդեցության տակ "շիքյաստի" լսել: Պարոն Շահնազարյանի եւ մյուսների ինչին է պետք հիշել, թե արցախյան կռիվների ժամանակ այդ Դիմիտրի Յարոշները, Սաշկո Բելիները, Յացենյուկները, Օլեգ Տյագնիբոկները օգնելով Ադրբեջանին` որքան հայեր են սպանել: Պետք է գիտակցել, որ Մայդանում Արեւմուտքի տերությունների խորհրդատու որակյալ փորձագետների քանակը այնքան շատ է Ուկրաինայում, այնտեղ 30 օր դուք անելու ոչինչ չունեիք: Ինչպես քյավառցին է ասում. "ընդե ձեզի որն ա իսանի տեղ դնում": Իսկ մեր պապերը ու հայրերը իր որջում ջախջախեցին գերմանական ֆաշիզմին ու Բեռլինի Ռայխստագի կամարների տակ պարեցին իրենց ավանդական քոչարին:
Հայաստանի կոմունիստների կազմակերպած մայիսմեկյան շքերթը, Դավիթ Շահնազարյանն իր ախտավոր կերպարով որակում է "Կրեմլի այսօրվա նեոկայսերական պետական գաղափարախոսություն"` ավելացնելով, որ իրականացնողները նույն "կանաչ մարդուկներն" էին, սրանք այսօր Ուկրաինայի արեւելքում իրագործում են Պուտինի ծրագիրը":
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹՈՒԹՔ
Ցավալի է, բայց փաստ, որ քաղաքական հոտառություն չունեցող թերի այս անհատին վստահվել էր հայոց անվտանգության ծառայությունը, իր խնամի-բարեկամ ԼՏՊ-ի հետ կործանեցին եւ փոշիացրին սովետներից ժառանգություն ստացած 52,7 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք գույքը եւ ազգային արժեքները: Այսօր ժողովրդի մտապատկերում եւ հիշողության մեջ իր թարմությունը չի կորցրել ոճրագործների այդ համաստեղությունը` Ալի-Բաբան եւ 40 ավազակները, որոնք հայոց պատմության մեջ գրեցին հայ ժողովրդի թշվառության սեւ էջը, իսկ մարտիմեկյան դեպքերի նախաձեռնողն ու իրականացնողը դուք եք` ձեր խնամի ԼՏՊ-ի եւ Նիկոլի հետ: Հայ ժողովրդի պատմության մեջ եզակի երեւույթ: Մարտի 1-ի գիշերը, ԼՏՊ-ն, չցանկանալով խանգարել իր գիշերային հանգիստը, չի ընդունում նույնիսկ կաթողիկոսին, որը պահանջում էր նրանից` գալ եւ կարգի հրավիրել իր կողմից հրահրված անկառավարելի ամբոխին, բայց հաջորդ օրը զոհվածների թիվը լսելով` խղճի խայթ չունեցող ձեր այդ խնամին ասաց. "Այս գիշեր հանգիստ քնեցի":
Քաղաքական շրջմոլիկներ, "թութք" հիվանդության պես կպել եք հայոց պատմության հաստաղիքից` պատճառելով ամենօրյա տհաճություն: Վերջին հաշվով, ովքեր եք դուք, այ թշվառներ, ձեզնից ոչինչ չներկայացնող, նույնիսկ տեղական նշանակության նորմերին չհամապատասխանող քաղաքական հանգուցյալներ, ձեր ինչ խելքի բանն է` քթներդ խոթել եք գերտերությունների արտաքին եւ ներքին հարաբերությունների մեջ, ով է ձեզնից խորհուրդ հարցնում, որտեղ եք արդյոք նշմարվում:
Հայաստանում ձեզ լավ են ճանաչում: Հունաստանի Ապոլոնի Դելֆյան տաճարի վրա պատկերված է փիլիսոփա Խիլոնի նշանավոր աֆորիզմը. "Ճանաչիր ինքդ քեզ": Հայաստանն իր արտաքին քաղաքական վեկտորը միանշանակ հստակորեն թեքել է դեպի Հյուսիս` Եվրասիական միություն, այլընտրանքը բացակայում է: Բայց չարիքը ստվերի պես հետեւում է բարիքին, եւ եկել է ինքնաբացահայտման պահը, քեռի Սեմի կանաչ դոլարների գերի շպիօնիկներից հաշիվ պահանջելու ժամանակը` լինեն դրանք պետական ապարատում, լրատվական դաշտում, թե հանրային սեկտորում:
ԳԵՂԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ

