«ՊԵՏՔ ՉԷ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԵՐԲ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱՎԵԼԻ ԹՈՒՆԴ ՁԵՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ»

Արխիվ 12-16

«ՊԵՏՔ ՉԷ ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ,

ԵՐԲ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱՎԵԼԻ ԹՈՒՆԴ ՁԵՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐԱՎԻՃԱԿԸ»


Երեկ Ազգային ժողովում «ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ զգում էին իրենց, մեղմ ասած, բակում, թեպետ այս դեպքում` «հայաթում»: Նախ, ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե այս ամենից սովետիզմի հոտ է գալիս, նույն ոգով շարունակեց նաեւ ԱԺ ո՛չ «Ժառանգության», ո՛չ «Ազատ դեմոկրատների» անդամ, այլ պատահական «Ժառանգություն» խմբակցությունում հայտնված ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանը, թե. «առաջարկում եմ որեւէ լուսամուտ բացել, որ սովետիզմի գարշահոտը չլինի»: Դե, իսկ ԱԺ ՕԵԿ խմբակցությունն էլ` ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի գլխավորությամբ, էլի հին երգը երգեց, ինչն անընդհատ կրկնում էր ողջ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում` ասելով, թե որն է այս օրինագծի ընդունման հրատապությունը:
Ի վերջո, ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ համբերության բաժակը լցվեց` նախ ՕԵԿ-ին եւս մեկ անգամ բացատրելով, թե հրատապությունն ինչով է պայմանավորված. «Այսօր արդեն մի քանի անգամ սրելու, ավելի հնչեղություն տալու համար խոսում ենք հրատապության մասին եւ տալիս ենք հանրությանը տեղեկատվություն, որը չի համապատասխանում իրականությանը, բայց այդ տեղեկատվության մեր հայտարարած մեկ մտքի հիման վրա հանրությունը կարծիք է կազմում: Հիմա ես երկրորդ անգամ անդրադառնում եմ այդ նույն թեմային: Հրատապ չի այս խնդիրը, օրինագիծը, հարգելի՛ գործընկեր, որը մենք քննարկում ենք: Ձեր ձեռքին կա եւ այդտեղ ՀՀ վարչապետի բլանկի վրա գրություն կա, որը ՀՀ Ազգային ժողով է ներմուծվել 29 նոյեմբերի 2013 թվականին: Սա հրատապություն չէ, այս օրինագիծը այդ ժամակվանից խորհրդարանում է եւ նույնպես իր քննարկումն անցել է հանձնաժողովով: Մենք արդեն մի քանի անգամ առիթ ունեցանք բացատրելու, որ հրատապ չէ, պարզապես, կուտակում է գոյացել: Այս կուտակումը գոյացել է մեր իսկ աշխատանքների, մեր իսկ գարնանային նստաշրջանի ժամանակ կատարված աշխատանքների պատճառով, որը մենք հիմա փորձում ենք վերացնել»: Տիկին Նաղդալյանի խոսքերին զուգահեռ` ՕԵԿ-ական պատգամավորները նոր որոշեցին օրինագծի նաեւ առաջին էջը կարդալ, հետո նոր բղավել: Մինչդեռ տեղից բորբոքված, հավանաբար գենդերային հավասարությամբ առաջնորդվելով` տիկին փոխնախագահին զուգահեռ, տեղից հոխորտում էր Ալ. Արզումանյանը: Վերջինիս ի պատասխան` Հ. Նաղդալյանը հավելեց. «Սա խորհրդարան է, այստեղ մենք հավաքվել ենք, որ մեր կարծիքները, մեր դիրքորոշումները, մեր ընտրողների, մեր հետեւում կանգնած մեզ պես մտածող մարդկանց դիրքորոշումները արտահայտենք, բայց պետք չէ այդ ընթացքում մեկին հիմար անվանել, մյուսին ասել` Վիետնամը չգիտեմ ինչ երկիր է: Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում ելույթ ունեցող գործընկերոջս: Եկեք լսենք իրար, բայց չվիրավորենք: Փոխանակ Կոնչիտա Վյուրստ պրոպագանդեք, այսօր Ընտանիքի օրն է, կառավարությունը օրինագիծ է բերել, որով կարծես ծնողական փառքն ենք պրոպագանդում, հրաշալի բան է, իմ կարծիքով: Եկեք այս քննարկումների մեջ իրար նկատմամբ եւ ճշմարտության նկատմամբ կոռեկտ գտնվենք: Բարեկամներս, պետք չէ խեղաթյուրել իրականությունը, երբ ուզում եք ավելի թունդ ձեւով ներկայացնել իրավիճակը»: Արդյունքում վերջապես «սսկվեց» Ալ. Արզումանյանը, իսկ ՕԵԿ-ը հաջորդ օրինագծի քննարկման ժամանակ չբարձրացրեց ողջ շաբաթ անընդհատ բարձրացնող նույն «դիժուրնի» հարցը, թե այս օրինագծի հրատապությունը որն է:
Ի դեպ, ինչպես նշեց ԱԺ փոխնախագահը, 30-ից ավել օրինագիծ կա ԱԺ արտահերթ նիստի օրակարգում, դրանցից ընդամենը 10-ն են, որ չեն անցել հանձնաժողովային քննարկում, իսկ 22 օրինագիծը անցել են հանձնաժողովային քննարկումներ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում