«ԴԵՄ» ԼԻՆԵԼԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»

Արխիվ 12-16

«ԴԵՄ» ԼԻՆԵԼԸ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ»



ԱԺ արտահերթ թեժ եւ ծանրաբեռնված նիստից հետո սպասվում է նոր կառավարության ծրագրի, ամենայն հավանականությամբ, ոչ պակաս թեժ քննարկումը: Թե ծրագրի քվեարկության ժամանակ ինչպես կվարվեն առավել սթափ ՀՅԴ-ն, խմբակցության ներսում իրենց իսկ սեփական ընդդիմություն դարձած` Հրանտ Բագրատյան ունեցող ՀԱԿ-ը, սակավաթիվ «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը, որը ոչ վաղ անցյալում այդ ծրագրի մաս էր կազմում, ցույց կտա ժամանակը: Իսկ մինչ այդ «Իրավունքը» կառավարության նոր ծրագրի սպասվող քննարկման մասին զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ հետ:
- Պարոն Մելքումյան, շուտով ԱԺ-ում սպասվում է կառավարության ծրագրի քննարկումը, հաշվի առնելով «կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքին քառյակի խիստ տարբեր քվեարկությանը, չե՞ք կարծում, որ քառյակի հակասություններն ավելի կխորանան այս հարցում:
- Ոչ, հենց այդ հարցում կարծում եմ, որ շատ հակասություններ չեն կարող լինել, եթե դու իշխանության մաս չես: Մեկ բան ակնհայտ է, որ պետք է ծրագրին «կողմ» քվեարկեն իշխանության մաս կազմող ուժերը: Ասենք, ես կողմ քվեարկեմ, որպեսզի իշխանությունն իր ծրագիրը կատարի՞, թեպետ սա իմ անձնական կարծիքն է ու դեռ խմբակցությունում քննարկումներ կլինեն: Առաջ անցնելով` ասեմ, որ մենք մեր առաջարկները տվել ենք կառավարությանը, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի: Չեմ ուզում հարկային, ներդրումային տարբեր խնդիրների մեջ մտնել, բայց այդտեղ ծրագրի կատարման երաշխիքների մասին շատ կարեւոր բան եմ արձանագրել, որ ծրագրի անբաժանելի փաստաթուղթ պետք է լինի ծրագրի կատարման երաշխիքները: Եթե մենք ասում ենք, որ նախատեսված է վեց տոկոս աճ, բայց արդյունքում լինում է 2 կամ 3 տոկոս ի՞նչ է հետեւում դրան: Որեւէ բան չի հետեւում եւ այն թողնված է ՀՀ նախագահի կամքին: Բայց մենք ծրագրում արձանագրած ցուցանիշների չկատարման դեպքում պետք է պատասխանատվության ավտոմատ ռեժիմ մտցնենք: Կամ առանձին առանցքային նախարարների հրաժարակի ավտոմատ մեխանիզմ մշակենք, այսինքն` ծրագիրը պետք է ամրագրի, որ նախարարություններն են պատասխանատվություն կրում կամ եթե ամբողջական ծրագիրն է ձախողվել, բնականաբար, բարձրացվի կառավարության ամբողջական հրաժարականի հարցը:
- Նախնական տրմադրվածություն է երեւում, որ ԲՀԿ-ն պատրաստվում է չմասնակցել կառավարության ծրագրի քվեարկությանը: Նորմա՞լ եք համարում, որ երկրի քաղաքական թիվ երկրորդ ուժը այսպիսի կարեւորագույն հարցերում դիրքորոշում չի ունենում:
- Դուք գիտեք, որ վերջերս տեղի ունեցավ մեր կուսակցական քաղխորհրդի եւ խմբակցության համատեղ նիստը եւ բոլոր պատգամավորները ու քաղխորհրդի անդամներից շատերը իրենց կարծիքները ներկայացրեցին: Իհարկե, դա դեռ վերջնական չէ, դրանից հետո մեր կուսակցության նախագահը հավանաբար հարցազրույց կտա եւ դեռ լրացուցիչ քննարկումներ կլինեն: Բայց մենք, բնականաբար, կարծիքները լսեցինք, շոշափեցինք եւ ուզում եմ ասել, որ «ձեռնպահ» լինելն էլ քաղաքական ձեւ է: Այս առումով, փաստորեն, չեմ գտնում, որ այդ ձեւը պատեհ ձեւ չէ: Այդպիսի պրակտիկա էլ չկա աշխարհում, որ իշխանության մաս չկազմող կուսակցությունները «կողմ» քվեարկեն, չէ՞ որ մենք ծրագրի կատարման քաղաքական պատասխանատվությունը չենք կիսում: Եվ եթե չենք կիսում, այսինքն` քվեարկենք հետո ի՞նչ կլինի, հարցեր կառաջանան չէ՞: Հակառակը, ես սա նորմալ ձեւ եմ համարում: Այստեղ ուղղակի դեմ լինել-չլինելու հարցը այնքանով է, որքանով որ թող ծրագիրը գա, կտեսնենք: «Դեմ» լինելը ինքնանպատակ չէ, այսինքն` պետք է գա ծրագիրը, կտեսնենք ինչ է ասում կառավարության ղեկավարը եւ այլն, ապա նոր կորոշենք: Այնպես որ, մենք ուղղակի քաղաքական խորհրդում կարծիքները լսել ենք, բայց դեռ որոշում չենք ընդունել:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում