ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆՆ ԻՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ԱՐԵՎԱՄՈՒՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԵՍԳԻՇԵՐ

Արխիվ 12-16

ՄԱՅԻՍԻ 17-ԻՆ «ԷՐԵԲՈՒՆԻ» ԹԱՆԳԱՐԱՆՆ ԻՐ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ ԿԸՆԴՈՒՆԻ ԱՐԵՎԱՄՈՒՏԻՑ ՄԻՆՉԵՎ ԿԵՍԳԻՇԵՐ

 

Մայիսի 17-ին ժամը 18:00-ից արդեն 10-րդ անգամ Եվրոպայի թանգարանները միասին կազդարարեն Թանգարանների եվրոպական գիշերը` Թանգարանների միջազգային օրվան` մայիսի 18-ին ընդառաջ: ԻԿՕՄ-ի կողմից առաջադրված  «Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր» խորագրի ներքո Եվրոպայի բազմամիլիոն հասարակությունը կրկին կհամախմբվի թանգարանների շուրջ` ընդգծելով  այցելուներ-սերունդներ-մշակույթներ կապը:  Ստեղծումից ի վեր անմիջապես դառնալով համաեվրոպական նախաձեռնություն` Թանգարանների եվրոպական գիշերը այս տարի իր տասնամյակը կնշանավորի նաև Հայաստանի Հանրապետությունում:

Երևանի քաղաքապետարանի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը մայիսի 17-ին իր այցելուներին կընդունի արևամուտից մինչև կեսգիշեր` փորձելով տոն պարգևել իր հին ու նոր այցելուներին: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացավ թանգարանի մամուլի բաժնից:

«Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր» խորագրի համատեքստում թանգարանը գիշերասեր այցելուներին կներկայացնի ճանաչողական ֆիլմ` մարդկության հիշողություն համարվող աշխարհահռչակ Բրիտանական թանգարանի հավաքածուների վերաբերյալ: Ֆիլմը, ոը 2013թ. ամռանն արգելոց-թանգարանին է նվիրել ճանաչողական այցով Էրեբունի այցելած Բրիտանական թանգարանի պատվիրակությունը, 40 րոպե տևողությամբ յուրօրինակ շրջայց է թանգարանի սրահներով: Այն այցելուին կծանոթացնի թանգարանի ամենահայտնի առարկաներին և, միաժամանակ, ամեն մեկին հնարավորություն կտա պատկերացնել իր տեղը համաշխարհային պատմության մեջ: Ֆիլմը կցուցադրվի ժամը մեկ պարբերականությամբ (ժամը` 18:00, 19:00, 20:00)` ընդմիջվելով  «Վան» ազգագրական համույթի երգ ու պարի կենդանի կատարումներով: «Ուրֆանե», «Սեբաստիո», «Զընգըրթա» պարերը, «Ամռան գիշեր», «Աշնան գիշեր», «Ճախարակ» և այլ երգերը  այցելուին գուցեև կտանեն Վան-Ուրարտուի ոչ նյութական մշակույթի ակունքներ:

«Էրեբունի» արգելոց-թանգարանի պատանի հնագետները ևս կմիանան Թանգարանների գիշերվան`  իրենց հասակակիցներին հրավիրելով ժամը 17:00-19:00-ի սահմաններում դիտել ուսումնական պեղավայրում ընթացող պեղումները, ինչը, անկասկած, կխթանի շատերի հետաքրքրությունը դեպի այդ առեղծվածային աշխարհը` հնագիտությունը:

Թանգարանում մշտապես նոր ցուցանմուշ փնտրող այցելուների համար միայն մայիսի 17-ին Էրեբունի թանգարանը «Մեկ ցուցանմուշ, մեկ պատմություն» խորագրի ներքո իր ֆոնդապահոցից 1-ին անգամ կներկայացնի Ք. ա. 8-րդ դարով թվագրվող ագաթե կոճակ` հայտնաբերված Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտ պեղված մանկահասակ աղջկա դամբարանից:

Մայիսի 17-ին ժամը 21:00-ից Էրեբունին համացանցով կմիանա  «Գեղադիտակ» միջազգային նախագծին` թանգարանի կողային բակում կազմակերպված վիրտուալ պատին դիտելով Թանգարանային գիշեր-2014-ը ներկայացնող լուսանկարներ` արված սմարտֆոններ ունեցող այցելուների կողմից: Այս նախագիծը Գիշերվա բոլոր մասնակիցներին կմիավորի լուսանկարների մեկ ալբոմում` դառնալով կապերի ու հաղորդակցության, բարձր տրամադրության և յուրօրինակ մրցույթի  հրաշալի միջոց:

«Թանգարանային հավաքածուները ստեղծում են կապեր» խորագրի շրջանակում խթանելով միջթանգարանային համագործակցությունը`  «Էրեբունի» արգելոց-թանգարանը Երևանի քաղաքապետարանի  «Կարեն Դեմիրճյան» թանգարանին ժամանակավոր ցուցադրության կտրամադրի ուրարտական որմնանկարների 6 կրկնօրինակներ: Ժամանակավոր ցուցադրությունը կկրի   «Անակնկալ գիշերով» խորագիրը` իրապես անակնկալի բերելով  «Կարեն ԴԵմիրճյան» թանգարանում ուրարտական մշակույթի դրվագների հանդիպող այցելուներին:

 

Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում