ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ` ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՍՐԱՀՈՒՄ
Արխիվ 12-16ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳ` ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԻ ՍՐԱՀՈՒՄ
Մայիսի 16-ին Հայաստանի ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կկայանա «Ազգային Պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ հոբելյանական փառատոնի «Հոգևոր երաժշտության համերգը»՝ մասնակցությամբ «Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախմբի:
«Սաղմոսերգու» հոգևոր երաժշտության արական երգչախումբը հիմնվել է 2013-ին: Չնայած գոյության կարճ ժամանակահատվածին, երգչախումբը մեծ ծավալի աշխատանք է կատարել. երկացանկում ներառված են Կոմիտաս վարդապետի և Մ. Եկմալյանի պատարագները, հայ և ռուս կոմպոզիտորների հոգևոր խմբերգեր: Երգչախումբը հիմնել և ղեկավարում է Վահե Բեգոյանը:
Վ. Բեգոյանը նախնական երաժշտական կրթությունը ստացել է Աբովյանի Զ. Սահակյանցի անվան երաժշտական դպրոցում՝ ֆլեյտա մասնագիտությամբ: Դպրոցն ավարտելուց հետո 1992-1994 թթ. սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց: 2001-ին ընդունվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության բաժին՝ սովորելով Գոհար Գասպարյանի և Գայանե Գրիգորյանի դասարաններում: Կոնսերվատորիայում ուսանելու տարիներից աշխատել է «Հովեր» և Հայաստանի Պետական կամերային երգչախմբերում: «Հովեր» երգչախմբի հրատարակած Կոմիտասյան Պատարագի խմբագիրն է և սարկավագի բաժնի մենակատարը: Որպես մենակատար մասնակցել է Կոմիտասյան Պատարագի համերգային կատարումներին ՀՀ-ում և արտերկրում:
Վ.ՄՈՒՐԱԴՅԱՆ

