՚ՙ՚ՙՙ՚ՙ՚ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԵԼ՚
Արխիվ 12-16՚ՙ՚ՙՙ՚ՙ՚ՀԱՐՈՒՍՏՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԲԱՆԱԿՈՒՄ ՉԾԱՌԱՅԵԼ՚
Այսօր Ազգային ժողովում զինապարտության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը քննարկելու ժամանակ, խիստ հայտարաարություններով հանդես եկավ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը քննադատության ենթարկեց ԿԳ նախարար Արեմն Աշոտյանի ներկայացրած փոփոխությունը: Ս. Ֆարմանյանը հայտարարեց, որ ՚Կրթության նախարարությունը ոչ պատշաճ կերպով է անցկացնում արտասահմանյան բուհերում Հայաստանից ուսանողների գործուղելու մրցույթները: Բացի դա նա նշեց, որ. ՙհարուստ մարդկանց երեխաները բանակում սկսել են չծառայել՚: Ըստ էության ՀՀԿ-ական պատգամավորը պաշտպանության եւ կրթության նախարարություններին մեղադրեց կոռուպցիայի մեջ: Նշենք, որ Ս. Ֆարմանյանի ելույթի կապակցությամբ իր գոհունակությունը հայտնեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը, որը շնորհակալություն հայտնեց Ֆարմանյանին: Դրա փոխարեն բավականին խիստ արձագանքեց Արմեն Աշոտյանը հայտարարելով, որ որեւէ անգամ մրցույթների հետ կապված, որեւէ բողոք չի եղել:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

