ՀՀԿ-ական պատգամավորը ե՞րբ է հասցրել այսքան ունեցվածք կուտակել
Արխիվ 12-16ՀՀԿ-ական պատգամավորը ե՞րբ է հասցրել այսքան ունեցվածք կուտակել
«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՀԿ ցուցակով Աժ պատգամավոր դարձած Վահրամ Մկրտչյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովում հայտարարագրել է հողամաս և երկու բնակարան: Իսկ ահա հաշվեհամարին կա 80 մլն ՀՀ դրամ, 180 հազար ԱՄՆ դոլար և 30 հազար եվրո: Հետաքրքիր է՝ երբ է Վ. Մկրտչյանը հասցրել կուտակել այսքան ունեցվածք: 2000-2004թթ, երբ աշխատում էր ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության անշարժ գույքի կառավարման վարչության պետ, թե՝ 2004-2006թթ, երբ Երևան ՋԷԿ-ի Մաշտոց մասնաճյուղի տնօրենն էր, թե՝ 2007թ. հետո, երբ զբաղեցնում էր հայտնի Ֆլեշ Բարսեղի՝ Բարսեղ Բեգլարյանի «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրենի պաշտոնը»:


