ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ «ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՐ» ԽՄԲԱՔԱՆԴԱԿԻՆ

Արխիվ 12-16

ՈՉՆՉԱՑՆԵԼՈՒ ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ «ԼԵՌՆԱՅԻՆ ՊԱՐ» ԽՄԲԱՔԱՆԴԱԿԻՆ

 

Դվին հյուրանոցի մոտ տեղադրված «Լեռնային պար» քանդակը անմխիթար վիճակում է: Նախկինում քանդակից որոշ մասեր գողացվել էր և մինչև այսօր էլ գողության հետքերը չեն բացահայտվել: Այս դեպքերից հետո քանդակը նույն վիճակում է և վերկանգնելու համար քայլեր չեն արվում, ինչն անհանգստացնում է և՛ քանդակի հեղինակին և ՛ Դվին հյուրանոցի ճարտարապետին և ՛ ընդհանրապես մշակութային հուշարձանների ճակատագրով մտահոգ մտավորականությանը: «Երբ տեղեկացանք, որ քանդակը ավերվել է աղմուկ բարձրացրեցինք, դիմեցինք քաղաքապետին և Անշարժ գույքի գործակալությանը, խոստումները և վրդովմունքը բոլորի կողմից շատ մեծ էր: Սակայն գործնականում առայժմ ոչինչ չի արվել: Դվին հյուրանոցի ներկայիս սեփականատերը խոստացել է վերականգնել արձանը, սակայն չգիտենք երբ, սեփականատերը անհասկանալի ժամկետներ է նշում: Այդ սեփականատիրոջ վրա հնարավոր չէ հույս դնել: Մենք չենք հավատում նրան, քանի որ նրա ուշքն ու միտքն այն ամբողջությամբ վաճառելն է»,-նշում է «Լեռնային պար» քանդակի հեղինակ ՏԻԳՐԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ:

Հարցն անորոշ է մնում և պարոն Արզումանյանը դեռ չգիտի ինչ կլինի: Ըստ նրա« միակ լուծումն այն է, որ միջոցներ պետք է տրամադրվի, որպեսզի քանդակը վերականգնվի: «Եթե Խորհրդային Միության շրջանից թողած ժառանգությունը արժանանում է նման վերաբերմունքի, իսկ նորն էլ կարգին չի ստեղծվում, ապա բոլոր մշակութային հուշարձանների վիճակը պարզ չէ, թե ինչ կլինի»:

ՀՀ վաստակավոր ճարտարապետ, «Դվին» հյուրանոցի համար պետական մրցանակի դափնեկիր ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ խոսքով` «Լեռնային պար» խմբաքանդակը հյուրանոցի անբաժան մասն է, հյուրանոց, որի կողոպուտը սկսվեց քանդակից: Նա բարձրաձայնում է, որ կատարվում է անբարո գործարք` Դվին հյուրանոցի և քանդակի նկատմամբ. «Սա անտարբերություն է և ՛ քանդակի, և՛ հեղինակի նկատմաբ: Այսպիսի անօրինակություն ես չէի պատկերացնում, որ Անկախության շրջանում գլուխ կբարձրացներ, սա անտերություն է, ոչ թե Անկախություն»,-ցավով փաստում է Աշոտ Ալեքսանյանը: ՀՀ Կոմպոզիտորների Միության նախագահ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ անդրադառնալով խնդրին, այն դիտարկեց ընդհանուր համատեքստում` ցույց տալու համար այն իրավիճակը, որում գտնվում է հայ մշակույթը: Նրա բնորոշմամբ, մշակույթը զինուժի դեր է կատարում, սակայն այսօր ամեն ինչ ցույց է տալիս, թե ինչպես է պահպանվում այդ զինուժը: «Այս արձանը պետք է պահպանել, այն բարձրարժեք արվեստ է, եթե այսօր այս քանդակը քանդենք ու վերացնենք, վաղը չենք ունենա ոչինչ: Ես ուզում եմ, որ մենք պահպանենք և գնահատենք այն ինչ-որ ունենք և ստեղծենք նորը: Զարմանում եմ, երբ քանդում են պատմական հուշարձանները, այսօր չեմ տեսնում հին Երևանը, չեմ տեսնում Սպենդիարյան փողոցը, ամեն ինչ վերացվում է»:

Բանաստեղծ, գրականագետ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆՆ էլ հավելում է, որ Հայաստանում, վերջին շրջանում, կարծես թե համատարծ մեծացել է անտարբերությունը հայ մշակույթի, մտքի և հոգևոր արժեքների նկատմամբ: Տարածված է վանդալիզմ և այն ամենը ինչից գումար չի ստացվում, դառնում է ավելորդ: «Այս արձանախումբը հիանալի մտահղացում է, այն ինչ-որ կատարվում է այս արձանի հետ, պարզապես ծանր հանցագործություն է: Ինչ որ մենք ունենք, դրվում է հարցականի տակ»:

Դիմելով ՀՀ մշակույթի նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին, Հ.Էդոյանը խնդրելով պահանջում է, պահնջելով` խնդրում, միջոցներ ձեռնարկել քանդակը կործանումից ու ոչնչացումից փրկելու համար: Քանդակի հեղինակը նույնպես հույս ունի, որ ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը կանեն ամեն ինչ` քանդակը վերականգնելու և պահպանելու համար:

 

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում