«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ» ՊԱՐՏԱԴԻՐ «ԱՋԱԲՍԱՆԴԱԼԸ» ԱԺ-ՈՒՄ

Արխիվ 12-16

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ» ՊԱՐՏԱԴԻՐ «ԱՋԱԲՍԱՆԴԱԼԸ» ԱԺ-ՈՒՄ

 

Այսօր ԱԺ-ում քիչ պատգամավորներով, բայց թեժ քննարկումներով շարունակվեց արտահերթ նիստը: Այս անգամ քննարկվում էր «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, ինչը վերածվեց կատարյալ զավեշտի: Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Աստրյանի ելույթից հետո, նախ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ հիշեցրեց Սահմանադրական դատարանի որոշումը պարտադիր կուտակայինի մասին, ապա հայտնի անեկդոտից մեջբերեց. «Համ ուզում եք կույս մնաք, համ էլ հաճույք ստանաք»: Ի դեպ, Գ. Ջհանգիրյանը մատնանշեց, որ իրենց խմբակցություն են դիմել մի ուսումնական հաստատությունից, որտեղ 100 աշխատակից բողոքում են, որ իրենց ստիպում են անցնել պարտադիր կուտակայինի: Ապա խոսեց պարտադիր ելույթի իրավունք վաստակած ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԸ, ով, ըստ էությամբ, պաշտպանեց օրինագիծը, միայն թե թախանձագին խնդրելով, որ այն շուտ ուժի մեջ մտնի: Հերթը հասավ ամենաընդդիմադիր ՕԵԿ-ին եւ այստեղ էլ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ որոշեց ոչ իշխանական «հրաշալի» քառյակում ՕԵԿ-ի ոտքին տեղ անել: Նախ վերջինս  շնորհակալությունների մի շարք ասաց ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, «Ժառանգությանն» ու ԲՀԿ-ին, որ կողմ են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում ՕԵԿ-ի առաջարկած փոփոխություններին, իսկ հետո շարունակելով Գ. Ջհանգիրյանի ստացած նամակի պատմությունը նշեց, որ իրենց էլ դիմել է Պոլիտեխնիկից Վեռոնիկան ու նույն հարցով: Այստեղ միջամտեց Է. Շարմազանովը, թե մեր ընտրողների ճաշակը տարբեր է. «Եթե Ձեզ դիմել է Վեռոնիկան, ապա ՀԱԿ-ին Վեռոնիկան չի դիմել»:

Այնուհետ ելույթ ունեցավ նաեւ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ, ում կարծիքով Սահմանադրական դատարանը վերոնշյալ օրենքը ոչ թե հակասահմանադրական է ճանաչել, այլ առվոչինչ, ուստի. «Էս եկող օրենքները առոչինչի հետ հակասություն ունեն»: Հատկանշական էր նաեւ հարակից զեկուցող ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր  ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ ելույթը, ով նախ նշեց. «Միանգամից ասեմ, որ համաձայն եմ Արամ Մանուկյանի հետ»: Բայց հետո հատ-հատ ամբիոնի սեղանին «ճլտացրեց» Սահմանադրության եւ օրենսդրության մեջ առկա բոլոր ապացույցները, որը կրկնակի առոչինչ դարձրեց Ա. Մանուկյանի ելույթը: Իսկ Է. Շարմազանովը այդ ընթացքում բորբոքված ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին էր հանգստացնում, թե առոչինչը Ձեզ չի ասում, ՀԱԿ-ին է ասում: Ի վերջո, լարված իրավիճակն ավարտվեց կատակով: Պարոն Շարմազանովը Հ. Հակոբյանին առաջարկեց նստել Գ. Ջհանգիրյանի կողքին, քանի որ ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի կարծիքների հետ համաձայն է: Եվ պարոն Հակոբյանն այդպես էլ վարվեց` իր ելույթից հետո տեղավորվելով ՀԱԿ-ի աթոռներից մեկում:

Ինչեւէ, կարծես թե, օրենքի սպասվող քվեարկությունը էապես չի տարբերվի առաջինից, քանի որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կրկին դեմ են, ԲՀԿ-ն «ձեռնպահ», ՕԵԿ-ը քառյակից շնորհակալ է, իսկ ՀՅԴ-ում նկատվում է «կողմ» քվեարկելու տրամադրվածություն: Այնպես որ, հարցը կլուծվի կրկին ՀՀԿ-ի շնորհիվ:

 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում